08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:

«Ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից զանգեր էի ստանում՝ էս ծաղիկի «բուդկեն» էստեղ դնենք, բոլորին մերժում էի». Մարությանն ասաց, թե ինչպես է խզում առաջացել իր և ՔՊ-ի միջև

Քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստում, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունն իրեն անվստահություն է հայտնում, մանրամասներ ներկայացրեց, թե ինչու է խզվել իր և ՔՊ-ի կապը։ «Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարո՛ն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցն ինչ-որ վատ «քոմենթ» է գրել կամ վատ ստատուսի տակ լայքեր է դրել, իրենք պետք […]

Ով է շեղվել հեղափոխական արժեքներից. կառավարության հեղափոխական անդամները գաղտնի բարձրացրել են իրենց աշխատավարձերը. նախարարները 1.5մլն դրամ են ստանում. Մարության

Այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իրեն անվստահություն հայտնողներին։ «Օրինակ՝ բյուջեի խոշոր չափերի գումարների հափշտակում, աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Քանի որ դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, պետք է լքեմ նաև այս պաշտոնը», […]

«Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլը»-ի քաղաքական ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը». Իզաբելլա Աբգարյան

«Ինձ համար չափից ավելի դժվար է այստեղ քաղաքական ելույթ ունենալ, որովհետև այս շենք ոտքս դնելու պահից ի վեր միակ նպատակս եղել է համայնքային շահին ծառայելը, երևանցիների խոսքն այստեղ հասցնելը, բայց, ցավոք, հասել ենք այս ամոթալի հանգրվանին»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը, հայտարարեց ավագանու […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 7 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք

Դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 997 դեպք, որոնցից 329 281-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5301 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 6756 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք: Ունենք 153 առողջացած, 7 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7921 […]

Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին. Մալենան վերադարձել է հայրենիք

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք: Հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի» երգի հնչյունների ներքո ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»: Լրագրողների հետ զրույցում […]

Սիրում և կարոտում ենք քեզ, Արի. ծնունդդ շնորհավոր. Լևոն Արոնյան (Տեսանյութ)

Այսօր գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հանգուցյալ կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրն է։ Արոնյանն իր էջում կիսվել է տեսահոլովակով ու նշել՝ կարոտում է Արիին։ «Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այս տեսահոլովակը որպես նվեր պատրաստեցի քեզ համար։ Սա մի քանի տոների հիշողություն է, որոնք մենք անցկացրել ենք միասին: Մենք միշտ միասին ենք անցկացրել քո ծննդյան օրը՝ […]

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտնում են կառավարության աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՌԴ փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Երևանում է՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:   Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ