07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ՀԱՊԿ երկրների ղեկավարները առցանց հանդիպում կանցկացնեն. կազմակերպիչը Հայաստանն է

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել: Վլադիմիր Պուտինը աջակցել է նրա նախաձեռնությանը, հայտնում են Կրեմլից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի անցկացման օրը դեռ հայտնի չէ։ «Կազմակերպիչը Հայաստանն է», – ասել է նա։

Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, նա համարժեք արձագանքել է․ Ղազախստանը դիմել է այլ հոդվածով. Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը նախորդ երկու տարիներին ՀՀ սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ին այլ հոդվածներով է դիմել, իսկ Ղազախստանը՝ բոլորովին այլ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մովսես Հակոբյանը: «Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ հոդվածին համարժեք ՀԱՊԿ-ն արձագանքել է։ Իսկ […]

«Ծիծաղելի եք , պարոնայք կապիտուլյանտներ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիծաղելի , եք պարոնայք կապիտուլյանտներ Արցախի 80 տոկոս տվողները հայտարարում են, որ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցրել են ու ցույց են տվել՝ ինչպես պետք է աշխատել։ Ձեր «աշխատածը» տեսել ենք։ Ձեր աշխատածը Շուշին ու Հադրութ հանձնելն է։ Դադիվանք ու Ղազանչեցոցը հանձնելն է։ Սյունիքում թուրքի համար «կանաչ լույս» վառելն […]

«Գալստուկդ կապել, եկել, նստել ես, ա՛յ տղա․․․ Կգամ՝ վիզդ կկտրեմ»․ Փարաքարում ավագանու նիստն անցնում է լարված մթնոլորտում

Փարաքար խոշորացված համայնքում լարված իրավիճակ է՝ նորընտիր ավագանու նիստն է։ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները (որը 21 հոգանոց ավագանիում ունի 10 մանդատ) պնդում են, որ նիստն առանց իրենց է սկսվել, և այն վարում է այդ պահին տարիքով ավագ ավագանու անդամը, ով «Դավիթ Մինասյան» խմբակցությունից է, մինչդեռ, եթե իրենց խմբակցությունը ներկա լիներ, այն կվարեր իրենց խմբակցության անդամը, […]

«Տարոսը՝ մյուս տղաներին․ «Գերիների գործով» մեր առաջին վստահորդը ազատության մեջ է»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ ««Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։ Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած […]

Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զավեշտ. 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ։ ՀԱՊԿ-ն ամենաշատ վարկաբեկած «վարչապետը» դարձել է ՀԱՊԿ կանոնադրության պաշտպան։ Բա ո՞ր ՀԱՊԿ «նամակ» գրելը գիտես, ինչու՞ 2020-ի նոյեմբերի 16-ին չգրեցիր, երբ թշնամին ակնհայտ հարձակում էր գործել։ Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն […]

Հայ խաղաղապահների խնդիրը Ղազախստանում ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին: Վահան Հունանյանը հայտնել է նաև, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում […]

Ղազախստանում ստեղծված իրադրությունը կամ դրա պայթյունը շատ ավելի ծանր հետևանքների սպառնալիք էր պարունակում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության ամենալայն համատեքստում։ Մինչև հիմա ամբողջական առումով պարզ չէ, թե ի՞նչ իրական հիմքեր կային Ղազախստանում նման իրադարձությունների ծավալման առումով, արդյո՞ք սոցիալ-տնտեսական գործոնը դրա գլխավոր պատճառներից էր, թե այն զուտ կայծի գործոն էր։  Եթե կա արտաքին ներգործություն, ապա ովքեր ե՞ն դրա […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 518-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7997 է:  Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 7-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ