06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Միջազգային կառույցներից պահանջում ենք արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին․ «Հայրենիք»

ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտագության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է, հայտարարել է «Հայրենիք» կուսակցությունը։ «Այս օրերին իշխանության լկտի և հակաօրինական քայլերը՝ միտված դատական իշխանության վերջնական ոչնչացմանը, հասել են աննախադեպ ծավալների: Օրեր առաջ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելուց անմիջապես հետո Գլխավոր […]

Առողջապահության նախարարությունը բացթողումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ից մինչեւ այս տարվա հունվարի 31-ը ուսումնասիրել է Առողջապահության նախարարության 2021-ի պետական բյուջեի 9 ամիսների մուտքերն ու ելքերը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան. օրինակ՝ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի թիվ 443-Ա եւ նույն տարվա […]

Փաշինյանի հետ ճաշած դատավորին նոր պաշտոն կտան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ ճաշած դատավորին ուզում են նոր ստեղծվելիք պալատի նախագահ դարձնել: Բանն այն է, որ 2022 թվականի հունվարի 17-ին ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն […]

ՔՊ-ականները խուսափում են խոսել նախագահի իրենց թեկնածուի մասին. «Ժողովուրդ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը գոհ է իր իսկ նախագահի թեկնածու Վահագան Խաչատուրյանին առաջադրելու որոշումից: Կուսակցության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գոհունակությամբ նշեցին, որ կարողացել են բոլորի համար քիչ թե շատ ընդունելի ու ընկալելի թեկնածու առաջադրել: Ի տարբերություն ՔՊ կուսակցության՝ խորհրդարանական համանուն խմբակցության անամները, սակայն, մեծամասամբ հրաժարվում են Խաչատուրյանի մասին կարծիք հայտնել: Երկու օր անընդմեջ […]

Փետրվարի 4-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 4-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝ 2021թ. տնտեսական տարվա ցուցանիշները և 2022թ. ոլորտում սպասվող զարգացումները. սննդամթերքի շուկայում թանկացումներ. էլեկտրաէներգրիայի սակագնի բարձրացում. ԱՊՊԱ վճարների թանկացումն ու վարորդների բողոքի ակցիան:

«Ջերմուկ գրուպ»-ն ազատվեց ներմուծման մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից:  Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3,9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել […]

Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է և մեր ուժը միայն մեր միասնության մեջ. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է և մեր ուժը միայն մեր միասնության մեջ: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ յուրաքանչյուր ժողովրդի ուժը և հաջողությունը նրա միասնության մեջ է: Հազարամյակների ընթացքում մեր, ինչպես նաև այլ ազգերի ու ժողովուրդների պատմության մեջ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ապացուցել են նաև […]

Զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից. Փաստաբանների պալատի հայտարարությունը

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Մարինե Ֆարմանյանի, Լիլիթ Ղազանչյանի և Մանե Կարապետյանի, 02․02․2022 թվականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ