Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում․ «Հրապարակ»
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում։ Իր «Ազատ հայրենիք» կուսակցության 17-ամյակի հավաքին, ինչպես տեղեկացրել ենք, Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին հայտ չի ներկայացնելու։ Այդ ընտրությունները, ըստ ամենայնի, կլինեն արտահերթ, եկող տարի։ Արցախի նախագահի այս խոստմանը չեն հավատում ոչ միայն այն պատճառով, որ բազում խոստումներ է տվել ու դրժել, […]





































