Սոլովյովը հիշեցնում է Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի մասին. Ինչպե՞ս է Ուկրաինան օգտագործում 44-օրյա պատերազմում ՀՀ-ի տեղեկատվական «գործիքները»
Փետրվարի 25-ին Ուկրաինայի տարածքում մեկնարկած Ռուսաստանի հատուկ ռազմաօպերացիային զուգահեռ՝ քննարկվում է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության տեղեկատվական բաղադրիչը: Սովորաբար պատերազմական գործողությունների անորոշ փուլերում փորձագետները և հասարակական լայն շերտերը հետևում են այն տեղեկատվությանը, որը մատուցվում է՝ փորձելով ստանալ ռազմական իրավիճակի մասին հստակ տեղեկություններ: Պատերազմը տեղեկատվական դաշտում սովորաբար համեմատվում է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի կիրառած […]




































