Էդմոն Մարուքյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,– գրել է նա:





































