27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առաջիկա ժամերին Արցախի բոլոր բաժանորդները կստանան բնական գազ․ Արտակ Բեգլարյան

Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները:

Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով«,- գրել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ