Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ. Արթուր Վանեցյան
Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ. պատերազմից հետո Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում, այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վանեցյանի համոզմամբ՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին է։ «Բաքվի կողմից իրականացվող հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել ու աջակցում է Թուրքիան, ինչի […]





































