04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Գորիսի հանցավոր խումբն՝ ընդդեմ ընտրված իշխանությունների․ «Հրապարակ»

Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչեւ երեկ ազատության մեջ էին, որեւէ […]

Վանաձորի ավագանու նիստերն արգելել են մինչև հուլիս․ «Հրապարակ»

Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը, Մամիկոն Ասլանյանին իշխանությունները մի քանի ամիս է՝ պատանդ են պահում՝ շինծու քաղաքական հոդվածով: Իսկ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, եւ ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: ԼՀԿ-ն, հիշեցնենք, դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն […]

Պայքար՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար․ «Հրապարակ»

Չնայած Մելիքսեթ Պողոսյանը դեռ շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ առավել, քան երբեւէ, ակտիվ շրջայցեր է կատարում մարզի սահմանային համայնքներ՝ թերեւս փորձելով կանխել իր պաշտոնանկության գործընթացը, սակայն մարզպետի պաշտոնի հավակնորդներից ոմանք իրենց արդեն մարզպետ են զգում, ակտիվ հանդիպումներ կազմակերպում մարզի ակտիվի հետ: Խոսքը հատկապես ՔՊ-ական պատգամավոր, Կապանի համայնքապետի թեկնածու, նկարիչ Դավիթ Դանիելյանի մասին է: […]

Ինչպե՞ս են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ-ն պարզաբանում է

Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։ Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից ՀՀ Կենտրոնական բանկը հավաքագրել է հնարավոր կարևոր հարցերը և փորձել պատասխանել դրանց։ 1. Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա։  SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ […]

Շոյգուն ասել է, թե մինչև երբ է ռուսական բանակը շարունակելու Ուկրաինայում հատուկ գործողությունը

Ռուսական բանակը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունները մինչև հասնի դրված նպատակներին։ Հիմնական խնդիրը Ռուսաստանը պաշտպանելն է Արևմուտքի կողմից սպառնացող արտաքին ռազմական վտանգից, այսօր խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Մեզ համար կարևորը ՌԴ-ն ռազմական սպառնալիքից պաշտպանելն է Արևմուտքի այն երկրներից, որոնք փորձում են Ուկրաինայի ժողովրդին օգտագործել մեր երկրի դեմ պայքարում», – ասել է […]

Արևմուտք – Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Կարճ՝ Հայաստանի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին:   Ակնհայտ է, որ Արևմուտք – Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու. 1. Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը: 2. Արցախի հողի վրա ռուսական զորքն է տալիս Արցախին անվտանգային երաշխիքներ: Պետք է նաև ընդունենք, որ […]

Մարտի 2-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 2-ին՝ ժամը 12։00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի  «Մուայթայ»- ի  ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը։  ԹԵՄԱ՝ «Մուայթայ»- ի  ֆեդերացիայի մարզիկները փետրվարի 13-20-ը Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությանը նվաճել են մեդալներ․ ֆեդերացիան առանց պետական աջակցության  մասնակցում է տարբեր մրցութների և  մեդալներ նվաճում․ «Մուայթայ»- ի  ֆեդերացիան բազմիցս դիմել է ԿԳՄՍ նախարությանը որպես օլիմպիական մարզաձև  պետական աջակցություն ստանալու համար, բայց տարբեր պատճառաբանություններով /ֆեդերացիայի համար անհասկանալի/ մերժել […]

Բելառուսական զորքերը մուտք են գործել Ուկրաինա

Ուկրաինայի իշխանությունները հաստատել են լուրերը, որ Բելառուսը զորք է մտցրել Ուկրաինա: «Բելառուսական զորքերը մուտք են գործել Չեռնիևի շրջան: Տեղեկությունը հաստատել է Հյուսիսային տարածքային պաշտպանական ուժերի խոսնակ Վիտալի Կիրիլովը»,- այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Ռադայի Twitter-ի միկրոբլոգը: Նշենք, որ տեղի բնակիչների հաղորդմամբ՝ բելառուսական շարասյունը հատել է սահմանը տեղի ժամանակով 11:30-ին: Շարասյունը բաղկացած է 33 միավորից, որից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ