27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Բրեդ Փիթը վնասել է ծունկը

Հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթը իր 3 տարեկան դստեր հետ զբոսանքի ժամանակ ընկել է եւ վնասել ծունկը: Վնասվածքից հնարավոր չի եղել խուսափել, քանի որ Փիթը փորձել է հարվածից պաշտպանել փոքրիկ Վիվյենին: Այժմ Փիթն ստիպված է նույնիսկ միջոցառումներին ներկայանալ ձեռնափայտով, որը նրան օգնում է վերականգնվել: Դերասանը պատմել է, որ ինքը սայթաքել է աղջկա հետ բլուրից իջնելիս, պաշտպանել […]

Մոսկվայում տուժած հայերի վիճակը կայուն է

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, հունվարի 9-ին Մոսկվայի հարավ-արեւմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների, կա 5  հայ: Նրանցից 24-ամյա Ռոմա Մարկուսյանը  բժշկական օգնությունից հրաժարվել է: 52-ամյա Ելենա եւ 30-ամյա Վիկտորյա Աղաջանովները նույնպես հրաժարվել են բժշկական […]

Մեծ Բրիտանիան Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացման համար պայմաններ է թելադրում

Պաշտոնական Լոնդոնը պատրաստ է թույլ տալ շոտլանդական իշխանություններին մինչեւ 2013-ի ամառն անցկացնել անկախության հանրաքվեն , որը նախկինում ծրագրվում էր անցկացնել 2014-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կարծում է, որ հանրաքվեին վերաբերող անորոշությունը մեծ վնաս է հասցնում Շոտլանիդայի տնտեսությանը: Բրիտանական “Independent” թերթը գրում է, որ նախարարների բրիտանական կաբինետը  մեկ կարեւոր պայման կդնի: Այն է` թույլ տալ […]

Բացի Հրազդանից, նաեւ Սպիտակում եւ գյուղերում

Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում փետրվարի 12-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եւ այսպես Արագածոտնի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված  Զարինջա, Կոշ, Հակո եւ Սարալանջի գյուղական համայնքներում: Արարատի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Դվին, Մրգավետ, Շահումյան, Արեւշատ, Ռանչպար համայնքներում, Արմավիրում` […]

Սնուփ Դոգին ձերբակալել են

Ռեփեր Սնուփ Դոգին սպառնում է մինչեւ 500 դոլար տուգանք` թեթեւ թմրանյութեր պահելու համար: Ոստիկանները երգչին ձերբակալել են Սիեռա Բլանկա խճուղու վրա: Թմրանյութը ռեփերը թաքցրել է իր տուրիստական ավտոբուսի աղբամանում, սակայն ոստիկանների աչքից այն չի վրիպել, չնայած մարիխուանան ընդամենը 15 գրամ է եղել: Սնուփ Դոգն այժմ ստիպված է պատասխան տալ օրենքի ողջ խստությամբ: Հետաքրքիր է այն […]

Դատարանը դերասանուհուն պաշտպանել է մոլեռանդ երկրպագուից

Լոս Անջելեսի դատարանը պաշտպանել է դերասանուհի Քիրսթեն Դանսթին նրան հետեւող ֆրանսիացի երկրպագուից, հայտնում է “Reuters”-ը: Դատարանի որոշման համաձայն` Ժան-Քրիստոֆ Պրուդոն  90 մետրից մոտ չպետք է մոտենա դերասանուհուն: 51-ամյա ֆրանսիացին 29-ամյա Դանսթին սիրո խոստովանությամբ ավելի քան 50 նամակ է ուղարկել: “Սիրելիից” պատասխան չստանալաով` նա որոշել է ժամանել ԱՄՆ եւ անձամբ հանդիպել նրան: Դերասանուհուն տեսնել չի հաջողվել, […]

ԿԸՀ-ն փոխում է քարտեզը. Հայկական ժամանակ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը “ Հայկական ժամանակ” օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ  ԿԸՀ-ում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները։ Ըստ թերթի, սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական 41 ընտրատարածքները ունենալու են այլ նկարագիր, քան այսօր գոյություն ունեցողը։ “Լինելու են փոփոխություններ ընտրատարածքներում, փոփոխությունները կլինեն ԿԸՀ որոշմամբ։ Երբ հարցը նիստի օրակարգում ընդգրկվի, […]

Խեղդամահ է եղել դատավորի որդին. Առավոտ

Ամանորի տոներից մեկ օր առաջ  իր սեփական ավտոտնակում խեղդվել է Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի 26-ամյա որդին: Այս մասին գրում է “Առավոտ”-ը: Թերթի տեղեկություններով, երիտասարդը բացել է ավտոտնակը, նստել մեքենայի մեջ, միացրել է շարժիչը` փորձելով այն տաքացնել ու վարել, սակայն այդ ընթացքում թունավորվել է  շարժիչի արտադրած գազից: Նրան փրկել ոչ մի կերպ […]

Մոսկվայում տեղի ունեցած հրդեհից տուժածների թվում հայեր կան

Նախօրեին Մոսկվայի “Il Pittore” ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած 2 կանանցից մեկի ինքնությունը պարզվել է: Այդ մասին այսօր առավոտյան հայտնել է “Интерфакс”-ը: 44-ամյա կինը բնակվում էր մայրաքաղաքի հարավում եւ ռեստորանում աշխատում էր որպես խոհարար: Մյուս կնոջ ինքնությունն առայժմ անհայտ է: Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 9-ին: Նախնական տվյալներով` պատճառ է դարձել գազի բալոնների պայթյունը, […]

Մերկասառույց ճանապարհներին, ձյուն` Արթիկում, Մարտունիում եւ Սիսիանում

Հայաստանի տարածքում հունվարի 10-ի  ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Սեւան- Երեւան,  Սեւան-Մարտունի-Գետափ, Սեւան-Գավառ, Սեւան-Ճամբարակ, Սեւան-Դիլիջան ճանապարհահատվածներում` տեղ-տեղ մերկասառույց է : Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության անցած գիշերվա սաստիկ բուքից հետո ձյան բերվածքների պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը: Կատարվում են մաքրման աշխատանքներ: Այս պահին ձյուն է գալիս Արթիկում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված