25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեռական բռնության ենթարկված հարթաշենցի աղջիկը դպրոց չի գնում

Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը չորեքշաբթի Հարթաշենում հանդիպել է սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջնակի հետ: Հիշեցնենք, որ  Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը մեղադրվում է աղջնակի հետ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Սակայն Henaran.am-ի հետ զրույցում նա հերքել է այդ ամենը:

Արդեն 8-րդ օրն է, ինչ երեխան դպրոց չի գնում:

Ըստ Նաիրա Ավանեսյանի, այդ պատմությունից հետո աղջկա ծնողները նրան հետ են պահում դպրոցից: “Երեխան, ինքնին դժվար շփվող է, դպրոցում սովորում է միջակ գնահատականներով: Ներկայումս սթրեսային վիճակում է եւ ունի հոգեբանի կարիք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ն. Ավանեսյանը:Բնականաբար, այս դեպքում երեխան պետք է դուրս բերվի այդ վիճակից, ստանա հոգեբանի աջակցություն:

Աղջկա ծնողները մերժել են մարզպետարանի պատասխանատուի առաջարկը` երեխային տեղափոխել համապատասխան հաստատություններ: Ծնողների խոսքով, նրանք երեխային տեղափոխելու են Գորիս` բարեկամի տուն, եւ Գորիսում էլ նրա հետ կաշխատեն համապատասխան մասնագետները:

Ըստ Ն. Ավանեսյանի, համայնքը մերժողական վերաբերմունք չունի երեխայի նկատմամբ, պատրաստ են աջակցելու: Տուժած աղջիկը ունի փաստաբան: Երեխան ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, տվել է ցուցմունքներ:

Նշենք, որ սեռական բռնության ենթարկված աղջիկը ապրում է բազմանդամ ընտանիքում, ունեն 5 երեխա, ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց եւ այնպես ընտանիքը ապրում է սոցիալապես անապահով պայմաններում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ