11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Նախագահի “սիրային խաղերը” բացահայտվել են նամակների օգնությամբ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի գրեթե 3 հազար էլեկտրոնային նամակներում, որոնք արեւմտյան լրագրողների ձեռքն են ընկել ընդդիմության ջանքերով, հավանական ամուսնական դավաճանության նշաններ կան: Լրագրողներն այս եզրակացությանն են եկել 46-ամյա Ալ-Ասադի` մի քանի “ընկերուհիների” գրած նամակների բովանդակությունից: Դեկտեմբերին Ալ-Ասադը նամակ է ստացել, որը նաեւ մի անպարկեշտ նկար է պարունակել, որում երիտասարդ կին է` ներքնազգեստով եւ պատին դեմքով […]

Մուշեղ Լալայանը վերադարձավ

Henaran.am-ի տեղեկությունններով, երեկ` մարտի 17-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց Մուշեղ Լալայանին նշանակել ՀՀԿ փոխնախագահ: Խորհրդի անդամները միաձայն քվեարկեցին եւ հաստատեցին առաջարկը: Այսպիսով ՀՀԿ-ն ունի 6 փոխնախագահ`  Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյան, Մուշեղ Լալայան,  փոխնախագահ-միջազգային քարտուղար Արմեն Աշոտյան:

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

  Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագել է Ազգային ժողովի ընդունած ‘Ավիացիայի մասին’ ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ‘Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին’,’Հողի հարկի մասին’ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ‘ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին’, ‘ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին’ ՀՀ օրենքները: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի […]

Ջավախքի խնդիրների լուծման բանալին` նրան ինքնավար կարգավիճակի տրամադրումն է. Արտակ Գաբրիելյան

Սամցխե-Ջավախք տարածաշրջանի խնդիրների լուծման բանալին նրան ինքնավար կարգավիճակի տրամադրումն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տարածաշրջանի հայկական հասարակական կազմակերպության խորհրդի համակարգող, ՛՛Ա-ԻՆՖՕ՛՛ տեղեկատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյան: Նա նշեց,  որ վերջերս է այցելել Բրյուսել եւ ունեցել մի շարք հանդիպումներ Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ: Քննարկումների հիմնական խնդիրը վերաբերել է տարածաշրջանին ինքնավար կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության, հայոց […]

Կոալիցիայի անդամները բոլոր կարեւոր օրենքները քվեարկել են այնպես, ինչպես ՀՀԿ-ն. Շարմազանով

ԲՀԿ-ն հինգ տարի շարունակ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ եղել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործընթացների պատասխանատուն: Այսօր լրագրողների  խնդրանքով այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ-ական, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթին, որը հնչեցվեց ԲՀԿ համագումարին: Հիշեցնենք, որ ելույթը քննադատում էր ՀՀ տնտեսական ու քաղաքական իրավիճակը:  Էդուարդ Շարմազանովը Վարդան Օսկանյանին […]

Հրդեհ մանկապարտեզում

Այսօր` մարտի 19-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Ալավերդու Սանահին- Սարահարթ թաղամասի թիվ 6 մսուր մանկապարտեզի շենքում: Ինչպես Henaran.am-ին հաղորդեց ‘’Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն’’ ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Հախվերդյանը, շենքը բաղկացած է 3 մասնաշենքից, եւ հրդեհը բռնկվել է չգործող մասնաշենքում: Այդ մասնաշենքը հոսանքազրկված էր, չկար գազ, թե ինչպես է հրդեհը բռնկվել, հանգամանքները կպարզեն: […]

“Ժառանգություն”-ից վիրավորված` հեռանում են

“Ժառանգություն”  կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը  վիրավորված է կուսակցությունից եւ մտադիր է լքել այն: Փաստորեն նաեւ,  չի մասնակցի քարոզարշավին: Սա անձնական խնդիր չէ, եւ ըստ Հակոբյանի, ինքը իր անձնականը չէր դարձնի հրապարակային: Տիկին Կարինեն դեմ չէ, որ ընտրացուցակներում լինեն երիտասարդներ, բայց գտնում է, որ նրանք իրենց հայացքներով պետք է որ հայտնի լինեն հանրությանը: Տիկին Հակոբյանի […]

Ֆիդել Կաստրոն իմացել է Քեննեդու` նախապատրաստվող սպանության մասին /ֆոտո/

Բոլոր թերթերն այս օրերին գրում են ուշացած սենսացիան` Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն նախօրոք իմացել է, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվելու է Լի Հարվի Օսվալդի կողմից, հաղորդում է “BBC”-ն: Այս նորությունը հիմնված է ԱՄՆ-ում նոր լույս տեսած գրքի հիման վրա, որի հեղինակն է 1960-ականներին Կուբայի գլխավոր մասնագետներից մեկը` ԿՀՎ-ի նախկին աշխատակից Բրայան Լատելը: Գրքում նա […]

Ինչու եք շարունակում լռել. բաց նամակ Քուշկյանին

Այսօր ՛՛Ոչ երեխաների վաճառքին՛՛  քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, որում մասնավորապես ասված է. ՛՛Մոտ 3 ամիս առաջ մենք բաց նամակով դիմել էինք Ձեզ`մեր զարմանքն ու զայրույթը հայտնելով առ այն, որ տխրահռչակ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել, չնայած Վճռաբեկ դատարանի`նրա մեղքը հաստատող վճռին: Հենց նույն օրը Առողջապահության նախարարությունից […]

Մարգարիտն առանց “Առավոտի” իր կյանքը չի պատկերացնում, մինչդեռ Արամը վճռական է

Օրերս ՀՀԿ շարքերը համալրած եւ ՀՀԿ համամասնական ցուցակի 26-րդ հորիզոնականում գտնվող Մարգարիտ Եսայանն այլեւս “Առավոտ” օրաթերթի լրագրող չէ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց թեթրի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, նշելով, որ “Առավոտ”-ում աշխատող լրագրողները պետք է անկուսակցական լինեն եւ նրանք բոլորը գիտեն այդ մասին: “Հարցը այստեղ Հանրապետականը չէ, պատկերացրեք ես Դաշնակցական եմ եւ խմբագրական եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ