02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Եթե դեմ ես այսօրվա անորոշությանը, նշանակում է ուզում ես ինքնիշխան հայրենիք պահպանել. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ Կարեն Ավագյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Եթե դեմ ես այսօրվա անորոշությանը, նշանակում է ուզում ես ինքնիշխան հայրենիք պահպանել։ Եթե դեմ ես խաղաղության անվան տակ երկիրդ թուրքի առաջ ծնկի բերելու, նշանակում է պատրաստ ես պայքարել մեր սրբազան հողի համար։   Եթե դեմ ես Արցախի հայաթափման՝  նշանակում է գիտակցում ես կատարվողի ողջ սարսափը։ […]

Գոնե գիտակցու՞մ ես, որ ցինիկաբար խաբվել ես․ Արտակ Զաքարյանը՝ Էդմոն Մարուքյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Պարզվում է, որ նիկոլաքանդ Հայաստանում, հատուկ հանձնարարություններով դեսպանի դիվանագիտական կարգավիճակը նշանակում է ընդդիմության դեմ պայքար: Էս օրհասական, ողբերգական իրավիճակում, սա՞ է քո ստացած հատուկ հանձնարարությունը:   Հ.Գ.1 Եթե չեմ սխալվում դու էիր Նիկոլի հետ կոֆեով փակ հանդիպմանը, Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթաց քննարկում, որից […]

Մահացել է Կարինե Դանիելյանը

Այսօր մահացել է հայտի բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։ Նա 1991-1994 թթ․ եղել է ՀՀ բնապահպանության նախարար,1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր),1995 թ․ առ այսօր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ էր, 2012 թ. […]

Հայ Ազգի բոլոր աղետներն ու կոտորածները տեղի են ունեցել դավաճա՛ն, ստո՛ր, կեղտարյու՛ն, ծախու՛, վախկո՛տ ու գարշելի՛ ՀԱՅԵՐԻ պատճառով. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հայ Ազգի բոլոր աղետներն ու կոտորածները տեղի են ունեցել դավաճա՛ն, ստո՛ր, կեղտարյու՛ն, ծախու՛, վախկո՛տ ու գարշելի՛ ՀԱՅԵՐԻ պատճառով…   Ինչ է կատարվում այսօրվա Հայաստանում. կատարվում է այն, որ հայ հասարակությունը բաժանվել է չորս մասի. 1. գործող իշխանություն 2. ազգային էլիտա (իրական ընդդիմադիրներ) 3. կեղծ ընդդիմություն, որը սպասարկում […]

Արցախում մեծ բախումներ չկան, սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա. Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։ «Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։ Արման Սարգսյանի խոսքով՝ այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել։ Փոխնախարարը նշեց, որ […]

ԱԺ-ում ընդդիմության դարակազմիկ լսումները վնասեցին մեր երկրի անվտանգությանը. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, թե ընդդիմությունը վնասել է ՀՀ անվտանգությանը։ « «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները մի քանի օր առաջ դարակազմիկ լսումներ էին կազմակերպել Ազգային ժողովում, որը, իմ խորին համոզմամբ, վնասեցին մեր երկրի անվտանգությանը», – հանձնաժողովի նիստում հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, թե 230 հոգու են ընդդիմադիրները հրավիրել ու, եթե […]

Աննա Հակոբյանը կրկին խնջույք է պլանավորել․ զոհվածների ծնողները մերժում են․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին  տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում […]

Զավակներ կորցրած ծնողներից շատերն ուզում են, որ իրենց տղաները մասնակցեն զորակոչին. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցանկանում են, որ իրենց որդիները մասնակցեն զորակոչին. վստահեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Քննիչ հանձնաժողովում զոհվածների հարազատների հետ մեր վերջին շփումների ժամանակ շատերը, որ զավակներ էին կորցրել, ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին», – հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ