21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ցանկանում ենք Նիկոլ Փաշինյանին պատժված տեսնել». Ցորի զորամասի զոհված զինվորների ծնողները վարչապատի դեմ քրգործ հարուցելու հարցով դիմում են դատախազություն

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմում են դատախազություն։
Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ ԱԺ ամբիոնից լսել են վարչապետի ելույթը, որի կապակցությամբ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներով որոշել են բողոք ներկայացնել հանցագործության մասին։

«Մեր որդիները զոհվել են 2020 հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տեղանքում՝ հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կղմից հարցերին պատասխանելիս հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ, ինչպես նաև նրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում», – ՀՀ գլխավոր դատախազության դիմաց դատախազին ուղղված նամակից հատված ընթերցեց ծնողներից Անահիտ Մանասյանը՝ մեջբերելով Փաշինյանի խոսքը, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։

Ըստ դիմումի՝ նշված հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը, նախապես պատկերացնելով, կանխատեսելով պատերազմի հետևանքները, մարդկային կորուստները, դիտավորությամբ չի կանխել պատերազմը։

«Ցանկանում ենք Նիկոլ Փաշինյանին օրենքով սահմանված կարգով պատժված տեսնել», – ասաց Անահիտ Մանասյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ