15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Նախընտրական գործընթացները հանդարտ են. միջազգային դիտորդներ

ICES-ընտրական համակարգի միջազգային դիտորդական կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը լրագրողների  հետ հանդիպմանը նշեց, որ ընդհանուր առմամբ նախընտրական գործընթացները հանգիստ են ընթանում եւ հույս կա, որ նույն իրավիճակը կգրանցվի նաեւ ընտրության օրը ու հետընտրական փուլում: Ինչ վերաբերում է համամասնական-մեծամասնական ընտրակարգերին, ապա փորձագետի կարծիքով, այս փուլում Հայաստանում նպատակահարմար է երկու համակարգերի կիրառությունը: ան համակարգերի արդյունավետությանը՝ Ա. […]

Հացադուլի նստած քաղաքացին դիմել է օմբուդսմենին

Մարտի մեկի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, որը նաեւ Մաշտոցի այգու ապամոնտաժողների խմբից էր, ապրլի 3-ի լույս 4-ի գիշերն անց է կացրել  ԿԸՀ-ի առջեւ գտնվող փոքրիկ հրապարակի նստարաններից մեկին: Հիշեցնենք, որ նա երեկ հայտարարեց, որ մեկշաբաթյա հացադուլի է նստել: Արտավազդ Վարդանյանն այս քայլով բոյկոտում է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքային […]

Լրացավ Երեւան-Ադլեր օդանավի կործանման 6-րդ տարին

6 տարի առաջ այս նույն օրը` մայիսի 3-ի գիշերը Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական “Արմավիա” ավիաընկերության A 320 ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան- Սոչի չվերթը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր 113 ուղեվորները: Վթարված ինքնաթիռը ընկել էր Սեւ ծովի ափից 5 կմ հեռու, որտեղ էլ 300մ խորության վրա հայտնաբերվել էին ինքնաթիռի բեկորները:

Պապան քաղաքապետ չի ուզում, տղան է պատգամավոր ուզում…

Հինգշաբթի Henaran.am զանգահարած  թիվ 36 ընտրաատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի շտաբի լրատվության պատասխանատու Զոհրաբ Եգանյանը տեղեկացրեց, որ թեկնածուի հայրը` Թուրինջ Պետոյանը ցանկություն չունի Արթիկի քաղաքապետ դառնալու: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը ըստ շրջանառվող լուրերի, Մ. Պետոյանի հայրը քաղաքապետ դառնալու ցանկություն ունի: “Թուրինջ Պետոյանը զբավում է բիզնեսով, քաղաքականություն չի մտնելու”,-ասաց լրատվության […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներՌոբերտ Բարդտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 11-13-ը կայցելեն  տարածաշրջան, տեղեկացնում է “АПА”-ն: Մայիսի 11-ին համանախագահները կայցելեն Հայաստան, 12-ին` Լեռնային Ղարաբաղ, 13-ին` Ադրբեջան: Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն հանրապետությունների նախագահների եւ ԱԳ նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը  եւ  […]

ԿԸՀ-ն հատուկ պայմաններ է ստեղծել ԶԼՄ-ների աշխատանքի համար

Այսօր ԿԸՀ-ում տեղի ունեցավ տեղեկատվական կենտրոնի սրահի բացման շնորհանդեսը: Սրահը նախատեսված է լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու համար, ինչպես նաեւ ընտրության օրը ընտրության ողջ ընթացքը լիարժեք լուսաբանելու համար: Սրահի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ միջազգային դիտորդ, ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի/Այ Էֆ Ի Էս/ տնօրեն Մայքլ Գետոն: Նրանք ողջունեցին Հայաստանի իշխանությունների […]

Հեռուստացույցը պայթել է. տուժածները հոսպիտալացվել են

Այսօր` մայիսի 4-ին Արմավիր քաղաքի Լերմոնոտովի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 16 տանը պայթյուն է որոտացել: Դեպքի վայր հասած հարևանները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բնակիչները փորձել են վերանորոգել իրենց հեռուստացույցը: Արդյունքում վնասվածքներ են ստացել բնակիչներ` 1968թ. ծնված Լ.Ղազարյանը և 1991 թ. ծնված Գ. Դանիելյանը: Նրանք տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն:

Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ ԱԺ-ում էլ կհամագործակցեն

Այն լուրջ բացասական երեւույթները, որոնք միշտ ընտրությունների ժամանակ եղել են, նորից մեզ անհանգստացնում են: Այսօր ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված միասնական շտաբի նիստին այս մասին հայտարարել  է ՀՅԴ-ական  պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: “Նախ, ընտրակաշառք երեւույթը շարունակում է ծաղկում ապրել եւ դրա  դեմ պայքարն այնքանով է բարդանում, որ ընտրակաշառք տվողն ու վերցնողը իրար հետ համագործակցում […]

“Հանրայինը” եթեր կտա՞ “Եվրատեսիլ-2012”-ը

Հայաստանի “Հանրային” հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի քննարկվել այն հարցը, թե Հանրայինը եթեր կտա՞ այս տարի Բաքվում կայանալիք “Եվրատեսիլը”: Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել է Հայաստանին “Եվրատեսիլի” մասնակցությունից հրաժարվելու համար եւ հնարավոր է Հայաստանը կզրկվի 2013-ին “Եվրատեսիլին” մասնակցելու իրավունքից, եթե Հայաստանի “Հանրային” հեռուստաընկերությունը չհեռարձակի “Եվրատեսիլ-2012-ը”: “ Նախնական […]

Ծիծաղելի խոսակցությունների վերջին քիչ մնաց. Նալբանդյան

Լրագրողների հետ  զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերքել է այն տեղեկությունը, որ իբր ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից կշտամբանք է ստացել, Լոռու մարզում ՀՀԿ հանրահավաքներին քիչ մարդ ապահովելու համար: “Այս ծիծաղելի խոսակցությունների վերջին քիչ մնաց,այն կավարտվի ընտրություններից հետո, իհարկե նման բան չկա, ես նկատողություն չեմ ստացել”,-ասել  մարզպետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ