Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը հաստատված է
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստում որոշվեց` 28/11/12թ. «Ալաշկերտ»-«Բանանց» խաղին նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ: 13Ե142 խաղին «Միկա-2000» թիմի կազմում չգրացված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի […]





































