Միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների միջին անվանական աշխատավարձը կազմել է 118.408 դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2%-ով: Իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աշխատավարձն աճել է մոտ 1000 դրամով: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` նվազագույն սպառողական զամբյուղը նախորդ եռամսյակում կազմել է 50.443 դրամ: ”Չորրորդ եռամսյակը դեռևս հաշված չէ, բայց նախնական` ավելի բարձ կլինի, քանի որ գներն աճել են”,-ասաց Մարտիրոսյանը: