10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճանապարհային ոստիկանությունը բարի է, բայց չի ներելու

ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը  դեկտեմբերի 31-ի գիշերն հերթապահելու  է Հանրապետության հրապարակում եւ լրագրողներին հրավիրեց միասին դիմավորելու Նոր տարին՝ խոստանալով ուրախ օր: Իսկ ինչպես այդ օրը, այնպես էլ նախատոնական եւ տոնական օրերին ոչ մի անսթափ վարորդ չի ներվելու: Վարչական տուգանքների չափերը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում: Սակայն ճանապարհային ոստիկանությունը բարի է լինելու:

  “Մենք բարի կամք ենք դրսեւորելու, մեքենան տանելու են համապատասխան վայր, այլ ոչ թե տուգանային հրապարակ, բայց վարորդները միեւնույն է տուգանվելու են”-ասաց Սարգսյանը։
Մինչեւ դեկտեմբերի 27-ը գրանցվել է  2577 ճանապարհա-տրասնպորտային պատահար: Դրանց արդյունքում մահացել է  306 մարդ,  մարմնական վնաստվածքներ ստացել` 3702-ը:

2011թ-ի հետ համեմատած,  զոհերի թիվը նվազել է 15-ով: Ի դեպ վթարների թիվը ոլորտի պատասխանատուի խոսքով կրճատվել է տեխսարքավորումների տեղադրման պատճառով:

“Արագաչափերի եւ տեսախցիկների արդյունքում կրճատվել են ճանապարհատրանսպորտային դեպքերը, մասնավորապես` Երեւանում զոհերի թիվը նվազել է 19-ով, վիրավորներինը` 48-ով”,-ասաց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ