02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հրատապ. ադրբեջանցի գերուն հայկական կողմը հանձնում է /վիդեո/

Քիչ հետո հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում տեղի կունենա նոյեմբերի 12-ին սահմանը հատած ադրբեջանցի Թելման Ջավանշիր Օղլու Ալիեւի հանձնումը ադրբեջանական կողմին: Ամենայն հավանականությամբ նա մառախուղի պատճառով է շփոթել ճանապարհը եւ անասուններին փնտրելիս մոլորվել է եւ հատել հայկական սահմանը: 41-ամյա հովիվը, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, խուլ ու համր է: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն չի բացառվում, որ նա […]

Օբաման եւ Ռոմնին միասին հնդկահավ են համտեսել

Նոյեմբերի 29-ին հանրապետական Միթ Ռոմնին, ով նախագահական ընտրություններում զիջեց դեմոկրատ Բարաք Օբամային, վերջինիս հետ ոչ պաշտոնական ճաշի է մասնակցել Սպիտակ տանը: Դա նրանց առաջին հանդիպումն է եղել Օբամայի հաղթանակից հետո, գրում է “The Washington Post”-ը: Ավելի քան մեկ ժամ տեւած ճաշն ընթացել է Բարաք Օբամայի անձնական ճաշասրահում: Ըստ Սպիտակ  տան պաշտոնական մեկնաբանությունների, նրանք քննարկել են […]

Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ հարաբերությունն է

2011թ. դրությամբ աշխարհում գրանցվել է երեսունչորս մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. նրանց մեծ մասը՝ 23.5 մլն.-ը՝ Սահարայից  հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այդ թվում` Հայաստանը և Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1.4մլն-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել […]

Տաղանդավոր հայ փոքրիկ “բիթլների” գլխավոր փորձն այսօր է /վիդեո/

“Կոտրիր սառույցը” նշանաբանի ներքո դեկտեմբերի 1-ին Ամստերդամի “Հայնիկեն” համերգասրահում կկայանա “Մանկական Եվրատեսիլ-2012”-ը: Դահլիճի ձեւավորումը եւս “սառցային” թեմատիկայով կլինի: Այս մասին տեղեկացնում է “Մանկական Եվրատեսիլ-2012”-ի  կայքը: 2012-ին “Մանկական Եվրատեսլում” Հայաստանը կներկայացնի “Compass Band”  խումբը, որի 4 անդամներն էլ 13 տարեկան են: Տաղանդավոր տղաները`Արշավիրը, Դավիթը, Աբրահամը եւ Արամը, Չեխովի դպրոցում են սովորում: Երեխաներն Ամստերդամ են ժամանել նոյեմբերի […]

2007-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել հղի կնոջից երեխային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակը փոխանցելու ոչ մի դեպք

Դեկտեմբերի մեկը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսում ներկայացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման պատկերը ողջ աշխարհում ու Հայաստանում: Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ մինչև 2015  թվականը այս պայքարը անցկացվում է ՛՛հասնել զրոյի՛՛ խորագրով: ՛՛Մահվան ու վարակման դեպքերը, ինչպես նաև խտրականությունը պետք է հասցնել զրոյի: Մենք ունենք բավական հաջողություններ, ինչպես նաև ունենք […]

Պատժել ՊՆ պաշտոնյաներին. ՄԻՊ

Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կա­­ռա­վա­րու­թյան կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, […]

Տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում`նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին և 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Սաթիկ Սեյրանյանի “Ռ-Էվոլյուցիան”`

“ 168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը “Արմենիա” հեռուստաընկերությամբ շուտով վարելու է “Ռ-Էվոլյուցիա” հաղորդաշարը: Սաթիկի հյուրերն են լինելու հասարակական, քաղաքական, մշակութային դաշտի բոլոր քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող կամ ազդեցություն ունեցող անձինք: Տիկին Սեյրանյանը պատասխանեց  Henaran.am-ի մի քանի հարցերի: –Ինչպե՞ս ստացվեց, որ ընդդիմադիր լրագրողը հայտնվեց իշխանական հեռուստաընկերությունում եւ արդյո՞ք չի խանգարի հեռուստալրագրող Սաթիկ Սեյրանյանը […]

Ադրբեջանցիները զայրացել են, որ իրենց դրոշը աֆրոամերիկացի աղջիկ է պահել

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ադրբեջանցիներն արդեն վիրավորվելու առիթ են գտել: ”Ադրբեջանցիները աֆրոամերիկացի աղջկա կողմից իրենց դրոշի պահելը համարում են անարգանք իրենց դրոշի նկատմամբ:  SalamNews-ը գրել է, որ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բացմանը Ադրբեջանի դրոշը պահել է աֆրոամերիկացի աղջիկ, իսկ մյուս երկրների դրոշները պահել են հայուհիներ:

Եգիպտոսում ընդունել են սահմանադրության տեքստը

Եգիպտոսի սահմանադրական ժողովն ավարտել է երկրի սահմանադրության փաստաթղթի ձեւակերպումը, հաղորդում է “Reuters”-ը: Փաստաթղթի նախագիծը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կներկայացվի այսօր` նոյմեբերի 30-ին: Եթե Մուրսին հավանության արժանացնի այն, ապա Եգիպտոսում սահմանդրության ընդունմանհանրաքվե կկայանա: Սահմանդրությունը նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի ոչ ավելին, քան 2 անգամ` 4 տարի ժամկետով: Պատերազմ հայտարարելու դեպքում պետության ղեկավարը պետք է ստանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ