Պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, պատկառանքի առարկան դառնա․ Փաշինյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ. Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով: Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն: Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, […]





































