22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արարատ Միրզոյանն ու նրա կինը հարստացել են․ ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել նրանք․ «Ժողովուրդ»

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: Մինչ 2021 թվականը, ներկայացնենք նրա 2018, 2019 2020 թվականների տարեկան հայտարարագրերը, գրում է Armlur.am-ը

 

2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Միրզոյանը 49 մլն 700 հազար դրամով բնակարան է գնել եւ 13 մլն 600 հազար դրամով վաճառել է բնակարան. առուվաճառքի տարի է եղել:

Դրամական միջոցները տարեսկզբին 297 հազար դրամ է կազմել, որը տարեվերջին դարձել է 9 մլն 820 հազար դրամ: Որպես եկամուտ Միրզոյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշել է սեփական աշխատավարձը՝ երկու վայրից ստացած, որն ընդհանուր կազմել է 14 մլն 731 հազար դրամ: Բացի այս, նա այդ տարում 34 մլն 790 հազար դրամի փոխառություն, վարկ է ստացել:Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ երկու բնակարան ունի, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2004 թվականին՝ Շենգավիթում: Տարեսկզբին բանկային հաշվին մնացորդը 8 մլն դրամ է եղել, որը տարեվերջին դարձել է 10 մլն դրամ: Կանխիկ գումարը կազմել է 2 մլն 220 հազար դրամ: 2019 թվականին ստացած եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 17 մլն 815 հազար դրամ: Բացի այս, 2019 թվականի սկզբին Միրզոյանն ունեցել է Kia մակնիշի մեկ ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2016 թվականին, սակայն տարեվերջին չի եղել: Ըստ հայտարարագրի՝ Միրզոյանն այն նվեր է ստացել:

 

2020 թվականի տարեկան հայտարարագրում գույքային որեւէ փոփոխություն չկա. Միրզոյանն ունի երկու բնակարան, մեկն Աջափնյակում, որը գնվել է 2018 թվականին: Բանկային հաշիվներն են պակասել. եթե տարեսկզբին 10 մլն դրամ է եղել, ապա այն տարեվերջին դարձել է 1.6 հազար դրամ: Փոխարենը՝ կանխիկ գումարն է ավելացել՝ 2 մլն 220 հազար դրամից դառնալով 5 մլն 800 հազար դրամ: Իսկ եկամուտը 2020 թվականին կազմել է աշխատավարձը՝ Ազգային Ժողովից ստացած, որը ընդհանուր կազմել է 12 մլն 313 հազար դրամ, ամսական՝ 1 մլն 26 հազար դրամ:

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը՝ 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար: Իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը խորհրդարանից մյուս մասը՝ Արտաքին գործերի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել:

Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 2018 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ: Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել. «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է ՝ «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ