«Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, որտեղ ատելությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը չպետք է տեղ ունենա»․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք գերադասեցինք անպատվությունն արժանապատվությունից։ Շատ հաճախ մենք բողոքում ենք Արեւմուտքի կամ Ռուսաստանի դիրքորոշումից, մոռանալով, որ մեր հասարակությունը 1 տարի առաջ մերժեց հաղթանակը եւ ընտրեց կապիտուլյացիան։ Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն, բայց ընտրեցինք ճանապարհ դեպի թուրքական հպատակություն։ Մենք, որպես հասարակություն, մեր ձեռքով բացեցինք Հայաստանի «դարպասները» ներսից։ […]





































