05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Սուքիասյան եղբայրները զրկել են իրենց. 168 ժամ

Անցյալ տարվա ընթացքում ձեւավորված 345,485 հազար ՀՀ դրամ (մոտ 850 հազար ԱՄՆ դոլար) շահույթը կուղղվի բանկի զարգացմանը՝ որպես չբաշխված շահույթ: Ստացվում է, որ Սուքիասյան եղբայրները՝ Սարիբեկ, Խաչատուր եւ Ռոբերտ Սուքիասյանները, ովքեր միասին տիրապետում են “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ  բաժնետոմսերի 52,4 տոկոսին, իրենք իրենց զրկել են մոտ 445 հազար դոլար շահութաբաժնից: Ընդհանուր շահութաբաժնի 25 տոկոսից զրկվել է նաեւ Վերակառուցման […]

Գեներալիտետի սենյակում կարծես Շուշին էլի էին գրավել. Հրապարակ

Երեկ, օրվա վերջում, ՀՀԿ գեներալիտետի սենյակում “մե քեֆ, մե ուրախություն էր”. ողջ ԲՀԿ-ն էր այստեղ` Յուվեցի Կարոն, ապարանցի Լյովան, Բելաջիոյի Գրիշը, նաեւ Սամվել Լիմինդրովիչը, Թոխմախի Մհերը, նույնիսկ ոչ պատգամավոր՝ ԵԿՄ փոխնախագահ Կետիկյան Արան:  Նշում էին “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” օրենքի նախագծի ընդունումը 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քիչ պատահող արդյունքով:  Տպավորությունն այնպիսին էր, թե […]

Նույնպիսի կարգավորում կա ե՛ւ մկնանման կրծողների, ե՛ւ մարդկանց շրջանում. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհի” վերլուծությամբ, ամեն ինչ վկայում է, որ առաջիկա 2-3 տարիներին քաղաքական կյանքը հայոց աշխարհում կենտրոնացած կլինի գերազանցապես խորհրդարանում։ Ըստ որում նույնիսկ խորհրդարանական քաղաքական ուժերը Ազգային ժողովից դուրս կդրսեւորեն նվազագույն ակտիվություն։    Մի կողմից, դա, իհարկե, լավ է, քանզի այդպես է ընդունված քաղաքակիրթ բոլոր երկրներում։ Եվ սուտն էլ հայրենի քաղաքականության մեջ միգուցե վերջապես փոքր-ինչ կնվազի։ Թեպետ, […]

Արարատի մարզպետի ճիշտ տարբերակը. Հայկական ժամանակ

Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում՝ ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ նշում, որ ստուգումների արդյունքները բավականին սկանդալային էին: Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Մխչյան գյուղի սուբսիդավորված էժան դիզվառելիքի 70 հազար […]

Ով կմասնակցի “ոսկյա թոռնիկի” բարձին. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով դեռ “օֆիցիալ” չեն նշել Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի համատեղ թոռնիկի ծննդյան “առիթը”: “Էս մի քանի վախտն անցնի, ԳՄ-ով-բանով գնանք, մի տեղ նստենք, նշենք”,- ասել էր Հովիկ Արգամիչը: Ովքե՞ր են մասնակցելու “ոսկյա թոռնիկի” “բարձին”` միայն ՀՀԿ ԳՄ-ն, խորհո՞ւրդը, թե՞ ֆրակցիան եւս: ՀՀԿ-ում դեռ չգիտեն, չգիտեն նաեւ` ԲՀԿ-ից մասնակցություն կլինի՞, սպասում են Սերժ Սարգսյանը […]

Նյարդերից թույլերին` չդիտել. տղամարդը քայլում է տաք լավայի վրայով /վիդեո/

Համացանցի հերթական հիթն է դարձել զարմանալի մի երեւույթ` տղամարդը քայլում է Սիցիլիայի Էթնա հրաբխից ժայթքած տաք լավայի միջով:  Գիտնական Էրիկ Քլեմետին պարզաբանել է, որ նման բան հնարավոր է: Եռացող լավան, սառը օդում հայտնվելով, սկսում է սառչել` առաջացնելով մուգ շերտ, որի վրա հնարավոր է նույնիսկ կանգնել: Լավայի անհավասարաչափ սառչելու դեպքում տղամարդը կարող էր լավայի մեջ ընկնել:

Ոստիկանությունում պաշտոնանկությունները կշարունակվեն

՛՛Մեր լրատվական ծառայությանը, որ դիմեք, իրենք պարբերաբար հանդես են գալիս հաղորդագրությամբ, որ ինքնանպատակ չի աշխատանքից ազատելը կամ աշխատանքի նշանակելը: Դա բխում է աշխատանքի տրամաբանությունից ու ծառայության անհրաժեշտությունից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձեռամբ  ոստիկանությունում շարունակվում է պաշտոնանկությունների ալիքը: ՛՛Մշտապես նման իրավիճակներ հնարավոր է առաջանան, մշտապես՛՛,-ասաց փոխոստիկանապետը` արձագանքելով […]

Խաչիկյանը չի՞ հետաքրքրում

Վաղը հունիսի 20-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  կշարունակվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է վկաներին: Հիշեցնենք նաեւ, որ դտական նիստերը անց են կացվում  Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում, […]

Վոլոչկովան` մենաստա՞ն

Սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան չի դադարում զվարճացնել իր երկրպագուներին` միկրոբլոգի գրառումներով: Վերջերս նա երկրպագուներին անակնկալ էր մատուցել` ցուցադրելով Գերմանիայի հյուրախաղերի իր շքեղ պաստառը, իսկ հիմա էլ հայտարարել է, թե պատրաստվում է մենաստան գնալ, ընդ որում` ոչ թե կանանց, այլ` տղամարդկանց: Իբրեւ ապացույց իր անհաջող կատակի` Վոլոչկովան նույնիսկ նկար է տեղադրել` միանձնուհու զգեստով:  “Ընտրել եմ մեծ […]

Սյունիքի նոր մարզպետացո՞ւ

Իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, չի բացառավում, որ Սյունիքի մարզպետ նշանակվի Կապանի բժշկական քոլեջի տնօրեն, ՀՀԿ-ական Ռոմիկ Սարգսյանը: Նա ՀՀԿ Կապանի տարածքային կազմակերպության ղեկավարն էր, եւ հակասություններ ունենալով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հեռացվեց այս պաշտոնից: Ռոմիկ Սարգսյանը մտերմիկ հարաբերություններ ունի նախկին պատգամավոր, բժշկական քոլեջների նախագահ Մկրտիչ /Սերժ/ Մկրտչյանի հետ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հենց վերջինս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ