19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մխիթարյանի համար դժվար է լինելու

Այսօր եւ վաղը Գերմանիայում տեղի կունենա գավաթի խաղարկության 1/16 -րդ եզրափակիչի հանդիպումները : Այսօր կայանալիք հանդիպումներից կենտրոնականը կկայանա Մյունխենում , որտեղ Մյունխեն -1860 սեփական հարկի տակ կընդունի երկրի առաջատար ակումբներից մեկին՝  Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի ՛՛Բորուսիային՛՛ : ՛՛Բորուսիան՛՛ կփորձի անպայման հաղթանակի հասնել առաջնությունում Չեմպիոնների լիգայում անհաջող ելույթներից հետո : Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մխիթարյանն էլ, բաց թողնելով առաջնության […]

Սերժ Սարգսյանը Մայր Աթոռում այցելել է Ռուբեն Սևակի անվան թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սևակի անվան թանգարան: Հանրապետության Նախագահը շրջել է թանգարանում, ծանոթացել ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի ջանքերով ստեղծված թանգարանի բացառիկ և արժեքավոր հավաքածուին, որը ներառում […]

Եթե վարչապետի թիմը հաղթի, խոստումները կիրականան. Տ. Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուները թեեւ 23-ն են, բայց հիմանական ֆավորիտ են համարվում նրանցից 3-ը` “Վրացական երազանք” դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, “Միացյալ ազգային շարժում” կուսակցության կողմից առաջադրված խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն եւ Նինո Բուրջանաձեն: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց “Վիրահայերի միասնություն” հայրենակցական միության նախագահ  Տաճատ […]

Դուք պիտի տեսնեք՝ ոնց է փոխվում հայ մարդը. Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանը արդեն երկու ամիս նոր ներկայացմամբ է ներկայանում հայ հանդիսատեսին: ՛՛Ամեն երկուշաբթի՛՛ այսպես է կոչվում ներկայացումը, որը հանդիսատեսի դատին է հանձնվել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Վարդան Պետրոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի մեկից դահլիճը փոխվում է, ներկայացումը կարելի է դիտել Սունդուկյանի անվան թատրոնում: ՛՛Մասնավոր թատրոնի ներկայացուցիչները դատապարտված են դահլիճ փնտրել անընդհատ՛՛,-նշեց արտիստը ասելով, որ […]

՛՛Շիրակ՛՛ կամ ՛՛Փյունիկ՛՛

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Երեւանի ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում կխաղարկվի Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթը : Միմյանց դեմ կմրցեն չեմպիոն Գյումրիի ՛՛Շիրակը՛՛ եւ գավաթակիր Երեւանի ՛՛Փյունիկը՛՛: Հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկի ՝ Հակոբ Տոնոյանի անունը կրող սուպերգավաթը կխաղարկվի 16 – րդ անգամ : ՛՛Շիրակը՛՛ եւ ՛՛Փյունիկը՛՛ միմյանց դեմ սուպերգավաթում կմրցեն երրորդ անգամ: Նախորդ երկու դեպքում հաջողությունը ուղեկցել է գյումրեցիներին : Առաջին դեպքում Շիրակը […]

Որտեղ է ՛՛շան գլուխը՛՛. ի՞նչու խիստ պատժեցին էպոսագետին

Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար էպոստագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման: Հետաքրքիր է, որ պետական մեղադրողը դատարանից Սեդրակյանի համար պահանջել էր 12 տարի: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Սեդրակյանի խիստ պատիժը նրա համար էր, քանի որվերջինս այդպես էլ չբացահայտեց՝ […]

Կախված ոստիկանը պարտքեր ուներ

Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության փորձագետ 36-ամյա Դավիթ Մայիլյանը  բանկում, ըստ  Henaran.am-ի տեղեկությունների, վարկեր ուներ: Նա ամուսնացած է, կինն էլ է աշխատում ոստիկանության համակարգում:  Նրա խնամքին կա երկու երեխա: Մայիլյանը երկտող է թողել, որ սիրում է բոլորին եւ խնդրել է չմեղադրել այդ քայլի համար: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության […]

Նախագահը ծխելը թողել է կնոջ վախից

Ամերիկյան CNN հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում կատակով ասել է, որ արդեն վեց տարի է չի ծխում, իսկ նրան այդ հարցում օգնել է կնոջ՝ Միշելի հանդեպ ունեցած վախը: Ոչ Օբաման, ոչ իր զրուցակիցը, հավանաբար, չեն ենթադրել, որ իրենց երկխոսությունը ձայնագրվում է: Ծխելը թողնելու որոշման մասին Օբաման […]

՛՛Ազատ՛՛ ժամանակ չկա՞՝ Ազատով զբաղվելու /ֆոտո/

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում կան վրիպակներ եւ ուղղագրական սխալներ: Բացելով Ազատ համայնքի մասին տեղեկությունները, առնվազն 10 սխալ ենք նկատում: Հետաքրքիր է մարզպետարանում  չկա՞ մեկը, որ ՛՛ազատ՛՛ ժամանակ գտնի՝ հետեւելու ՛՛անկարեւոր՛՛ հարցերին:  Ստացվում է այնպես, որ Ազատ գյուղում ազատ ուղղագրություն է:  Ի դեպ, այլ համայնքների մասին տեղեկություններում վրիպակներ չնկատեցինք:

՛՛Օրը ցերեկով ինձնից փող են գողանում՝գազի հաշվիչն է մեղավոր՛՛

“Հաշվիչը տարել էին հերթական ստուգման, ինչից հետո կանգնեցի փաստի առաջ: 64 հազար տուգանք էր գրվել այն բանի համար, թե իբր իմ հաշվիչը կանգնած է եղել”,-Henaran.am-ի հետ կիսվեց Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոց 3 շենքի բնակչուհի Սվետլաննա Թորոսյանը: Սվետլաննա Թորոսյանը սակայն վստահ է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ձմռան ամիսներին ինքը ծախսել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ