Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում. Վիգեն Սարգսյան

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը “Ազատություն” ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում արձագանքում է Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու որոշմանը հետեւած եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին եւ ներկայացնում է Հայաստանի հետագա դիրքորոշումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հարցում։ “Ազատություն”.- Պարոն Սարգսյան, երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, […]