08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարող է` Ռուբեն Հակոբյանն է հոգնում…եռօրյա՞, թե՞ քառօրյա /վիդեո/

”Ես չեմ հոգնում: Մյուս պատգամավորների անունից չեմ կարող ասել, բայց ես չեմ հոգնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում ”Ժառանգության” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի առաջարկին ԱԺ քառօրյան դարձնել եռօրյա: Ըստ Հակոբյանի` պատգամավորները հոգնում են և չեն կարողանում վերջին օրն աշխատել:

”Չգիտեմ` որոշումը երևի օրենսդրական աշխատանքի կազմակերպման հնարավորությունից է ելել, ռեժիմից: Քառօրյայից առաջ մեկնարկում են հանձնաժողովի նիստերը, հիմա եռօրյայից առաջ ո՞նց է սա արվելու”,-նշեց Մելքումյանը` հավելելով, որ քառօրյայի ֆորմատը նորմալ է:

”Ես կողմ եմ, որ աշխատանքն ակտիվանա, բայց դեմ եմ, որ պասիվանա”,-ասաց պատգամավորը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ Հակոբյանի առաջարկի մասին ասաց. ”Նայած պատգամավոր, հիմա Ռուբեն Հակոբյանը հոգնում է, ես չեմ հոգնում` առավոտից իրիկուն աշխատում եմ, չեմ  հոգնում, սաղ օրն էլ աշխատանքի եմ:

Այդ պատճառով էլ ինձ համար տարբերություն չկա` Ազգային ժողովի իմ կաբինետում կաշխատեմ, թե նիստերի դահլիճում”:

Դիտարկմանը, թե հինգշաբթի օրերին նիստերի դահլիճը դատարկ է լինում, Այվազյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ երբ անցկացվում էին եռօրյա նիստեր և այսօրվա քառօրյա նիստերի հետ համեմատելիս առանձնապես մեծ տարբերություններ չի նկատում: ”Էական փոփոխություն չկա` աշխատողը աշխատում է, չաշխատողը չի աշխատում”,-շեշտեց ՀՀԿ-ական պատգամավորը:  

Հինգշաբթի օրվա բացակայությունների հետ կապված Մելքումյանն ի տեսակետն ունի: ”Հավասար է: Իմ դիտարկմամբ` միշտ լինում են: Գուցե հինգշաբթի օրվա վերջում մի քիչ քչանում են, որովհետև մարդիկ շրջաններ են գնում, բան, հնարավոր է, բայց էտպես միտում, որ հինշաբթի օրը պատգամավորները նիստերի դահլիճում չեն լինում, ես չեմ նկատել”:

Շարունակությունը` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ