28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ստեփան Դեմիրճյանն ու ՀՅԴ-ը ևս պետք է մասնակցեին ՀՀՇ-ի համագումարին

Հայոց Համազգային շարժում կուսակցության վերածննդի համագումարը սկսեց հայտնի շեփորի կանչով, ճիշտ նույն հնչյուններով ինչպես 1988 թ-ի Ղարաբաղյան շարժման հանրահավաքներին էր, որոնք չէին մեկնարկում առանց շեփորի կանչի։ Henaran.am-ի թղթակցի փոխացմամբ՝ համագումարին թեև բոլոր ընդդիմադիր կուսակցություներն էին հրավիրվել, բայց ներկա էին թերևս միայն ՛՛Ժառանագություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արամեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և […]

Սպասում է Սերժ Սարգսյանի ընդվզմանը /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության անդամ, նախկին պատգամավոր  Անահիտ Բախշյանը պարզապես չի հավատում, Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի այն հայտարարությանը, թե Հայաստանը ձգտում է հնարավորինս արագ միանալ Մաքսային միությանը: “Ինչու պիտի շտապեր Հայաստանը, ինչ է կատարվում: Ես չեմ հավատում, որ այդքան արագ լիներ, ես առնվազն ուզում եմ լսել Հայաստանի նախագահի պարզաբանումը, նրա ընդվզումը”,-ասաց Բախշյանը: Հիշեցնենք, ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր […]

Մխիթարյանը կմասնակցի ռուրյան դերբիում

Այսօր Գերմանիայում կշարունակվի բունդես լիգայի 10-րդ տուրը: Կենտրոնական հանդիպումը կկայանա Գելզենկիրխենում: Այստեղ տեղի կունենա ռուրյան դերբին: ՛՛Շալկե 04՛՛-ը կմրցի Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ հետ: Այս դերբին համարվում է Գերմանիայի առաջնության կենտրոնական դերբիներից մեկը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ կմասնակցի դերբիին եւ կփորձի ՛՛Բորուսիայի՛՛ համար կարեւոր խաղում օգնել իր ակումբին պատվով հանդես գալ այս ստուգատեսում:

Ոստիկանապետը հավասարվում է պատգամավորին /վիդեո/

”Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” օրենքի նախագծի ընդունման դեպքում միջինը 40 տոկոսով բարձրանում է բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձը: Սակայն քանի որ բարձրացումը ըստ գործակիցների է լինելու, անհամաչափություն է առաջանում: Մասնավորապես պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների` օրինակ` ոստիկանապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի աշխատավարձերը գրեթե հավասարվում են պատգամավորների աշխատավարձերին: Ստացվում է երկրի ոստիկանապետը կամ ԱԱԾ […]

Ալեքսանդր Արզումանյանն առանձին կխոսի Մանուկյանի հետ

 ՛՛Այդ ժուլիկ-մուլիկները, երբ որ հայրենիքի ազատագրման համար պայքարում էին և բանտերում էին ժամանակ անցկացրել 88-ին, թե 2007-ին, 2008, 2009 թվականներին, ո՞ւր էր պարոն Մանուկյանը: Ես սովոր չեմ նման տերմինաբանություն լսել: Եթե նա այդպիսի բառեր է օգտագործել, ես անձամբ իմ տեսակետը կհայտնեմ նրան ու կասեմ՝ ինչ եմ մտածում նման անդաստիարակ արտահայտության մասին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վերակազմավորվող […]

Թող մերը գեղի կլուբ լինի…ՀԱԿ-ին չեն հրավիրել

Քիչ անց կմեկնարկի վերակազմավորվող ՀՀՇ-ի համագումարը: Լրագրողների հետ զրույցում կուսակցության հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը հայտնեց, որ հրավիրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ ՛՛Ժառանգություն, ՀԺԿ, ՀՅԴ, ՛՛Հանրապետություն՛՛: Հարցին թե ՀԱԿ-ին հրավիրել են, նա ասաց. ՛՛Ոչ, չենք կանչել՛՛: Դիտարկմանը, թե տերպետրոսյանական ՛՛գեղի կլուբ՛՛ որակումներն էին պատճառը, Զուրաբյանն արձագանքեց. ՛՛Յուրաքանչյուրն իր համար իր նախընտրությունների կլուբն ունի: Ասենք թե, ես […]

՛՛Մի երկու ժուլիկ … ՛՛

”Դա ինչ է, ինչ ՀՀՇ”,-երեկ Henaran.am-ի հարցին, թե որ ՀՀՇ-ի համագումարն է կայանալու հոկտեմբերի 26-ին` այսպես արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, նախկին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:  ”Մի երկու ժուլիկ կան, իրենք են”,-նետեց Մանուկյանը: Հիշեցնենք, այսօր վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր համագումարն է կայանալու: Հիմնադիր անդաներն են նախկին ՀՀՇ-ականներ Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Կարապետ Ռուբինյանը և Ալեքսանդր […]

Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ կդառնա՞ ՛՛Microsoft՛՛

՛՛Microsoft՛՛ ընկերության տնօրեն Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իրենք բանակցություններ են սկսել Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ ղեկավարության հետ, որպեսզի մարզադաշտի անունը վերականգնվի եւ դառնա ՛՛Microsoft՛՛:Բանակցությունները դեռեւս նախնական փուլում են: Մինչեւ հաջորդ տարվա կեսը ՛՛Ռեալի՛՛ նախագահ Պերեսը վերջնական պատասխան կտա: Նա վերջնական որոշում կարող է չընդունի, որովհետեւ դա կառաջացնի երկրպագուների դժգոհությունը: Այդ պատճառով նա անելու ամեն ինչ ՛՛Սանտյագո […]

Վարչապետը սահմանամերձ գյուղ է այցելել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին: Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած  սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակները:  ՓՄՁ ԶԱԿ-ի […]

Արարատում՝ դռնեդուռ ընկած ձայն են հավաքում

Նոյեմբերի 10-ին  Արարատում կրքերը թեժ են լինելու: Արարատցիները ընտրելու են քաղաքապետ: Պայքարը ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանի եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանի միջեւ է: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, չնայած նախընտրական քարոզարշավը չի սկսել, բայց երկու թեկնածուների կողմնակիցներն արդեն իրենց բարեկամների համար ձայներ են հավաքում՝ խոստանալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ