04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բողոքարկենք որ ի՞նչ լինի

  ”Իշխանությունն, ինչպես միշտ, մնաց իր ոճին ու ձեռագրին հավատարիմ, գործի դրվեցին աննախադեպ և աննկարագրելի լծակներ, երևի թե իշխանական ընտրական այդպիսի լծակներ՝  ճնշումներ, ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, համապետական ընտրությունների ժամանակ նույնիսկ նման ռազմախոհությամբ չէին լծվել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ գնահատելով Արարատում երեկ կայացած ընտրությունները:  ՛՛Եթե այդ լծակների գործադրման արդյունքում առավելությունը երեք հարյուր ձայն էր, եթե իշխանությունը սա համարում է, աննախադեպ հաղթանակ, ապա պիտի ասենք, որ սա աննախադեպ հաղթանակ էր՛՛,-հավելեց Զոհրաբյանը:

 Դիտարկմանը, որ ԲՀԿ-ին էլ մեղադրեցին ընտրակաշառք բաժանելու մեջ, Զոհրաբյանն արձագանքեց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ մասին: Նա հերքեց, որ նման բան է եղել: ՛՛Ուղղակիոորեն նման բան հնարավոր չէր, իրենց կողմից էլ այդքան պարկեշտություն ունեցել են ու չեն ասել նման բան: Եթե մեծ ցանկություն էլ ունենայինք, իհարկե մենք նման բան չէինք անի, բայց հնարավոր էլ չէր, որովհետև տեղում անմիջապես կձերբակալեին, կտանեին, որովետև մեր յուրաքանչյուր ակտիվիստի հետևից շրջում էր առնվազն մեկ ոստիկանական մեխքենա, դա տեխնիկապես անգամ հնարավոր չէ, բայց մենք ընտրակաշառքով ձայն չէինք էլ գնելու՛՛,-շեշտեց նա:

 Նա նաև հայտնեց, որ ոչ մի ահազանգի հետ կապվախ չեն բողոքարկելու, քանի որ լավ գիտեն՝ ինչով է ավարտվում մեր երկրում բողոքարկումը: ՛՛Հայտնի թևավոր խոսք կա արդեն՝ բողոքարկենք որ ի՞նչ լինի՛՛:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրություններում պայքարում էին ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Հայկյանն ու ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը: 

Քվեարկության իրավունք ունեցող  13218 ընտրողներից մասնակցել է 8931  մարդ:

4544-ը քվեարկել է Հայկ Հայկյանի օգտին, Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկել է 4214 ընտրող: 160 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ՀՀԿ-ի թեկնածուն հաղթել է 330 ձայնով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ