10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Շնորհակալություն Վարդան Մինասյան /վիդեո/

Երեկ Հայաստանի ազգային հավաքանակի մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ նոր ընտրական փուլում չի գլխավորի Հայաստանի հավաքականը, թեեւ ՀՖՖ նախագահից հրավեր է ստացել շարունակել:  Նկատենք, որ Վարդան Մինասյանը թողնում է պաշտոնը բավական լուրջ արդյունքներով, թեեւ մերոնք չկարողացան աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել: ՛՛Ֆիֆա՛՛-ի վերջին աղյուսակում Հայաստանը ռեկորդային թռւչք է սահմանել. հայտնվելով 38-րդ հորիզոնականում: […]

Վոլգոգրադում փորձել են այրել մահմեդականների աղոթասրահը

Վոլգոգրադում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով շշեր են նետել մահմեդականների աղոթասրահ, սակայն տուժածներ չկան, քանի որ բռնկումը հաջողվել է մարել  երկհարկանի բնակելի շենքի բնակիչների  ուժերով, տեղեկացնում է INTERFAX.RU: Պատճառն, ամենայն հավանականությամբ, նախօրեին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունն է: հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ահաբեկչություն էր կատարվել. կին մահապարտն իրեն պայթեցրել էր 29 համարի ավտոբուսում, արդյունքում կային զոհեր եւ […]

Դալայ Լամայի հայտարարությունը ցնցել է աշխարհը

Մի քանի միլիարդ բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման օրերս հայտարարություն է տարածել եւ, ըստ լրատվամիջոցների, «ցնցել աշխարհը» իր «դարակազմիկ հայտարարությամբ»: Այս բարձրաստիճան հոգեւորականը մասնավորապես ասել է. «Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է: Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան […]

՛՛Մխիթարյանի ու մյուս նորեկների անունները դեռ շատ կլսեք՛՛. Յուրգեն Կլոպ

Այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի ՛՛Արսենալի՛՛ հետ խաղից առաջ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ գլխավր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հանդիպման մասին: ՛՛Արսենալի խաղով ես տպավորված եմ: Վան Պերսիին վաճառելուց հետո նրանք ավելի ճկուն են խաղում: Օլիվյե Ժիրուն էլ ներկայումս Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողներից մեկն է : Մենք էլ ցանկանում ենք խաղալ մեր ֆուտբոլը: Հաճախ այն ստացվում է , հաճախ […]

՛՛Վիլնյուսում փաստաթուղթ կստորագրվի՛՛

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին կայացավ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 14-րդ նիստը: Նիստից առաջ համանախագահներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում  գոհունակություն հայտնեց, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններն բարձր մակարդակի վրա են: Նախարարի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվելու են ինչպես առևտրաարդյունաբերական, այնպես էլ քաղաքական, նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր: ՛՛Ինչպես արդեն մի քանի անգամ ասվել […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել: Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:  

Ծառուկյանը Բաղրամյան 26 է հրավիրվել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ թերթի տեղեկություններով՝ ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո  Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Բաղրամյան 26, որտեղ Սերժ Սարգսյանի հետ շուրջ 2 ժամ զրուցել են։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեր սահմանադրական նորմն ու Եվրոպայի ՛՛ծայրահեղ կոշտ՛՛ պահանջը. Առավոտ

՛՛Առավոտը՛՛ գրում է, որ թերթի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` ի պատասխան հարցադրման, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված այն լուրերը, թե Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահի պաշտոնի համար սահմանված` ՀՀ-ում տասնամյա բնակության եւ քաղաքացիության ցենզի վերանայումը կատարվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին եւ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի համար, ասել է. […]

ՆԱՏՕ-ական ՛՛ընդլայնում՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ թերթի տեղեկություններով՝ օրերս Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որը նաեւ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի համար որեւէ խնդիր չկա՝ Հայաստանի ՀԱՊԿ, հետևաբար՝ Մաքսային միությանն անդամակցության հետ կապված, մեր իշխանությունների հետ քննարկել է նաեւ Հայաստանի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելության ընդլայնման հարցը։ ՛՛Հիշեցնենք, որ այսօր հայկական ուժերը նման առաքելություն են իրականացնում […]

Փոստանջյանը չի կարող ղեկավարել կուսակցությունը, նա պատրաստվում է որդի ունենալ. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. ՛՛Այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական գործիչ, ով վայելում է հասարակության աջակցությունը, եւ այդ գործիչը Զարուհի Փոստանջյանն է՛՛: ՛՛Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար եւ կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին։ Ինքը Փոստանջյանն, ասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ