Ոստիկանության համաժողովն ավարտեց իր աշխատանքը
Նոյեմբերի 27-ին ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովը շարունակեց իր աշխատանքը: Համաժողովի երկրորդ օրը բաղկացած էր երեք բաժնից: «Ոստիկանության հաշվետվողականությունը և թափանցիկությունը» խորագրի ներքո զեկուցողներն անդրադարձան ոստիկանության հաշվետվողականության հասկացությանը, հաշվետու և թափանցիկ ոստիկանություն ձևավորելու կարևորությանը, ոստիկանության հանդեպ ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությանը: ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն […]




































