04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աննախադեպ մեծ թվով ցուցարարները խոստանում են չհեռանալ Ազգային ժողովից /վիդեո/

Այսօր դարձյալ Ազգային ժողովի մոտ հավաքված ցուցարարների թիվն աննախադեպ մեծաքանակ է. մասնավորապես 1974 թվականից հետո ծնվածներ , որոնք եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու`  պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ: Նկատենք, որ հավաքվածների թիվն անցնում էր երկու հազարը:

”Մենք դեմ ենք կոնկրետ պարտադիր բաղադրիչին, չնայած օրենքը ունի շատ թերի կողմեր: Նկատենք, որ այսօր մեր ժողովրդի համար պարտադիր 5 տոկոս բաղադրիչը ընդհանրապես արդարացված չի: Այդ 5 տոկոսը շատերի համար հացի խնդիրա լուծում,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Աբրահամյանը: 

Ակցիայի մասնակիցներին միացան նաև “STOP” ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական շարժման անդամները, որոնք նույնպես բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը օրենքի նկատմամբ:

Ակցիայի մասնակիցները խոստանում են Ազգային ժողովից չհեռանալ մինչեւ հարցը չլուծվի:

Ավելի ուշ ԱԺ դիմաց հավաքված ցուցարարներին  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին իրենց պայքարի համար` նշելով, որ չորս խմբակցությունները, որոնք դեմ են այս օրենքին, ուժեղ են հենց բողոքողներով :

Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր քվեարկություն տեղի չի ունեցել, այն կլինի վաղը` ժամը 12:00-ին:

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26` իրենց պահանջը ներկայացնելու ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: 

Ցուցարարները պահանջագիր են փոխանցել նախագահին:

 Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ