27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Շատ էին ոգևորվել, որ բոլորով ստորագրել էին մի թղթի տակ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ ըդդիմադիրների քննարկումից հետո ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցով ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

՛՛Շատ էին ոգևորվել, որ բոլորով ստորագրել էին մի թղթի տակ՛՛,-դիմելով ընդդիմադիր ու այլընտրանաքային խմբակցություններին ասաց նա: ՛՛Կամ մենք երբեք ենք սուտ ասել՛՛,-հարցրեց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջարկում էր համակարգը ներդնելուց առաջ հարցնել  քաղաքացիներին՝ ուզում են բարձր կենսաթոշակ, թե ոչ: ՛՛Կունենանք միանշանակ պատասախան՝ այո՛՛,-նկատեց նա, ապա ավելացրեց. ՛՛Մեր գործող կենսաթոշակային համակարգը վատն է, չի համապատասխանում հասարակությանում ձևավորված իրական հարաբերություններին,սոցիալական խնդիրների իրականա վերաբաշխմանը, այդ պատճառով էլ ցանկանում ենք ռեֆորմ իրականացնել:

Մենք կարող ենք հստակ բարեփոխումներ անել, ռեֆորմներ չանելը մեր նման երկրների համար հանցագործություն է՛՛:  

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ընդդիմության աշխատանքն է քննադաել կառավարությանը և նա հասկանում է ընդդիմությանը, սակայն վստահ է, որ ինչ էլ անեն, պետք է, իրենց ու կառավարությանը մեղադրեին: ՛՛Չանեինք, կմեղադրեիք, որ չենք անում, ասում եք, չեք անում:

Սա պառլամենտ է, ուրախ եմ, որ այստեղ սկսել ենք շատ խոսել՛՛,-եզրափակեց Հակոբ Հակոբյանը:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ