Անապահով ընտանիքների ուսանողներին կօգնեն
ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի պետական բյուջեից գումար հատկացնել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու համար: Նշենք, որ ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ սա կարևորագույն որոշում է, և պիտի հանրությանը տեղյակ պահել: ՛՛Աղքատության […]





































