05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շարմազանովի ռեպլիկը Ուրիխանյանին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի փոխարեն հարց տալու իրավունքը տվեց Հովհաննես Մարգարյանին: Սակայն սխալն ուղղվեց և Ուրիխանյանը հնչեցրեց հարցը: ՛՛Ես հասկանում եմ, որ այս կառավարությունը չի ցանկանում լսել իմ հարցերը՛՛,-այսպես սկսեց նա:

Ապա Ուրիխանյանն ընդգծեց, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ այս օրերին խոսվեց չափազանց շատ և կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն ամեն կերպ փորձում են ցուցադրել՝ ինչքան այն լավն է, ինչքան այն ճիշտ է:

՛՛Ակնկալելով միավանկ բառից մի քիչ ավելի երկար ու ողջամիտ պատասխան … եթե այն այդքան լավն է Կամավոր կուտակային համակարգին մասնակցելու ժամանակաշրջանում կառավարության ներկայացուցիչներից ու նրանց մերձավորներից ո՞ր մեկն է անցել այդ համակարգին, կատարել վճարումներ, որպեսզի կամավոր կերպով ապահովի իր բարեկեցությունը՛՛:

Սակայն Ուրիխանյաին ոչ ոք չպատասխանեց, քանի որ նրա ժամանակը սպառվել էր: ՛՛Ձեր ժամանակը սպառվեց, ռեպլիկի կարգով ասեմ, որ 2010 թվականին ԲՀԿ-ն կողմ է քվեարկել Կուտակային համակարգի ներդրմանը՛՛,-ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ