27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գազի գինը չի էժանանա. Արմեն Մովսիսյան

 ՛՛Երբ որ տարիֆները այս տարվա  հուլիսի 7-ին հաստատվեցին, եթե հիշում եք՝ այն կտրվածքով, որ գազի գինը սահմանի վրա 189 դոլար է լինելու, կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որ հաշվարկեն տարբերությունը:

Այսօր լուծումները գտնված են, և գազի գինը փոփոխության ենթակա չէ առաջիկա տարիներին՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչու չի էժանանալու հասարակ քաղաքացուն տրվող գազի գինը:  

 Դիտարկմանը, թե կառավարությունն ասել էր, որ կսուբսիդավորի, ինչո՞ւ հիմա չի անում, նա արձագանքեց. ՛՛Այո, “Հայռուսգազարդի” հայտը եղել է 170 դոլար: Կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որ 270 դոլարի և 189-ի տարբերության խնդիրը կառավարությունը վերցնի իր վրա, որպեսզի հանձնաժողովը գազի սակագները հաշվի առնի սպառողի վրա 189 դոլար, և այդպես էլ հանձնաժողովը վարվել է: Այդ տարիֆները, որոնք այսօր ուժի մեջ են, հաշվարկված են 189 դոլար գազի գնով՛՛:

 Ինչ վերաբերում է Հայաստանի պարտքին, ապա նախարարը նշեց, որ այն կուտակվել է 2011 թվականից առ այսօր: 

՛՛Այս բանակցությունները սկսվել են 2011 թվականից և այդ ժամանակվանից միշտ ասել եմ, որ գազի գինը մեր երկրում մեր սպառողի համար չի փոխվելու՛՛: Նա շեշտեց, որ  զուգահեռաբար բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ գազի գները ֆիքսելու ավելի երկարատև ժամանակաշրջանի համար , որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավական ծանր վիճակ են ստեղծում հանրապետության համար:  

՛՛Բանակցություններն ավարտվեցին այս տարի և պայմանավորվածությունը մինչև 2018 թվականն է, այս ընթացքում այն լրացուցիչ բեռը, որը առաջանում է, “Հայռուսգազարդի” վրա, կազմում է շուրջ 1.1 միլիարդ դոլար, որից վեց հարյուր միլիոն դոլարը այսօրվանից մինչև չորս տարի պետք է առաջանար՛՛: Նախարարի խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում ենք հասել նրան, որ երեք հարյուր միլիոն դոլար առաջացած պարտքի մոտավորապես կեսը մենք ենք վճարում, կեսը՝ իրենք:

Հարցին, թե ինչու էր Հայաստանը թաքցնում, որ այդքան պարտք ունի, Մովսիսյանը պատասխանեց. ՛՛Որևիցե մեկը որևէ բան չի թաքցրել: Բանակցային պրոցես էր ընթանում, միշտ ասել ենք, որ գալու է պահը՝ հայտարարելու ենք: Այդ 3 հարյուր միլիոնն այս բանակցությունների արդյունքում է, կարող էր ավելի մեծ լինել՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ