06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստան է ժամանել ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Ընդգծելով ԵԽ դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում՝ Սերժ Սարգսյանն այդ առումով կարևորել է խորհրդաժողովի անցկացումը Երևանում […]

Չկա մեկը, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Ծառուկյանի հետ. Նաիրա Զոհրաբյան /վիդեո/

՛՛Ճիշտ կլինի, որ իմ հարգարժան գործընկեր-լրագրողները հիմնական խնդիրը թողած, այն է՝ ինչպես է մարդը մի շենքում ինքն իրեն հռչակում ինչ-որ ֆեդերացիայի նախագահ, չզբաղվեն այլ հարցերով: Լավ կլինի, որ դիմեք Օլիմպիական կոմիտեի քարտուղարին ու ստանաք հստակ պարզաբանում՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Ազգային […]

Գրողների միությունը ի վերջո պետք է լուծարվի. Լ. Ջավախյան

Գրող Լեւոն Ջավախյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ կարելի է համարել, որ Գրողների միություն այլեւս գոյություն չունի: “Լավ կլինի, որ ԳՄ-ն լուծարվի, քանի որ այդ կառույցն իրականում ոչ մի լիարժեք ֆունկցիա չի իրականացնում: Երեկ հեռուստատեսությամբ մի արար ցուցադրվեց, որը հիշեցնում էր “Օսկան Պետրովիչ”  ներկայացումը: ԳՄ-ում ընթանում է աթոռակռիվ, իսկ այդ […]

Գյուղնախարարը զեկուցեց

Ներկայացնում ենք գյուղնախարար Սերգո Կարապետյանի զեկույցը Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայագրոֆորում» համաժողովին Ձեր մասնակցության համար։ Համաժողովը կարևորվում է նրանով, որ այն նվիրված է գյուղատնտեսության աշխատողի օրվան: Հարգելի բարեկամներ, Հայաստանը, անկախության հռչակումից ի վեր, այս 22 տարիներին որդեգրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների ուղենիշ։ Խորհրդանշական է, որ այդ գործընթացը սկզբնավորվեց ագրարային բարեփոխումներով։ Հողի […]

Ջհանգիրյանը վախենում է՝ կունենանք Սիրիայի և Լիբիայի օրինակը

 ՛՛Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում՛՛ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը Ազգային ժողովը մերժեց: Համահեղինակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ այս նախագիծը նպատակ ունի բացառել Զինված ուժերի ներգրավումը արտակարգ դրության ռեժիմ ապահովելու հարցում:  ՛՛ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել, որը ակնհայտորեն կոչված է […]

Իվանիշվիլին հրաժարական կտա

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մինչեւ նոյեմբերի վերջ մտադիր է հրաժարական տալ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Այս մասին նա ասել է Agence France-Presse-ի հետ զրույցում: “Նախագահի երդման արարողությունից հետո, մինչեւ նոյեմբերի 24-ը, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից”: Նա նաեւ նշել է, որ հավանական է, որ իրենց թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում` հոկտեմբերի 27-ին:

Հստակ քաղաքական վերաբերմունք է

 Նախքան Ազգային ժողովը կքվեարկեր ԲՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկած ՛՛Հայխնայբանկում՛՛  ավանդատու հանդիսացող անձանց մինչև 1993 թվականի հունիսի տասը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին՛՛ նախագիծը, ձայնի իրավունք խնդրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:  Նա նշեց, որ մեծամասնությունը բացասական է քվեարկելու այս նախագծին, ինչն արվում է իրենց խմբակցության յուրաքանչյուր նախագծի հանդեպ: ՛՛Սա հստակ քաղաքական վերաբերմունք է […]

Էջմիածնի միաբան հայր Հակոբին մեղադրում են համասեռամոլության մեջ /վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ վերջինս իր անձի նկատմամբ բռնություն իրականացնելու համար մեղադրում է Էջմիածնի միաբաններից հայր Հակոբին: “Արման Գրիգորյանը՝ հայտնի հայր Հակոբը, որը Մայր Աթոռի միաբաններից է, ինքը ՛՛ֆեյսբուք՛՛ սոցցանցում ունի նաև Արսեն Լևոնյան պրոֆիլը, որով մեզ նամակ է ուղարկել ”,-նշեց Սևակ Հովհաննիսյանը ընթերցելով նամակը, որտեղ […]

Հարեւանի փոխարեն քվեարկեց, մոռացավ իր կոճակը սեղմել /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավորնեը կրկին քվեարկում են միմյանց փոխարեն: Henaran.am-ի տեսանյութում երևում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը քվեարկում է խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի փոխարեն, ով բացակա է: Ընդ որում՝ Հարությունյանը երբեմն այնքան նվիրված և ջերմեռանդորեն էր դա անում, որ մոռանում էր իր փոխարեն քվեարկել:

Ադրբեջանը չի միանա Եվրասիական միությանը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում դառնալ Եվրասիական միության անդամ, հաղորդում է interfax.ru-ն:  Նա ասել է, որ իրենք չեն ցանկանում փոփոխություններ մտցնել իրենց քաղաքականության մեջ:  “Ադրբեջանը միջազգային միության անդամ է, մտնում է մի շարք միջազգային կազմակերպությունների մեջ, իսկ միակողմանի ուղղվածություն ընդունելու մեջ ես ոչ մի շահ չեմ տեսնում: Ադրբեջանը մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված