12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գազային համաձայնագրին ոչ թե 77, այլ 72 պատգամավոր է կողմ քվեարկել

 Ընդիջումից հետո ԱԺ արտահերթ նիստի վերսկսմանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարություն արեց, որ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրերի վավերցմանը կողմ են քվեարկել ոչ թե 77, այլ 72 պատգամավոր։ ՛՛Ձայների հաշվարկման ժամանակ եղել է թյուրիմացություն, քանի որ կրկնակի հաշվարկ են ներկայացրել նախագահության արդյունքները, ոչ թե 77, այլ 72 կողմ է եղել՛՛,-ասաց ԱԺ նախագահը:

Ապա երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց 2014թ-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծն, ինչպես նաև ՛՛Հայռուսագազարդ՛՛-ին հարկային արտոնություն տրամադրելու մասին համաձայնագրի վավերացումը։

՛՛Քանի որ մեր գործընեկրը մեր քարտերը չի վերադարձրել, հաշվիչ հանձնաժողովի միջոցով պետք է քվեարկել՛՛,-ասաց Հովիկ Աբրահամյանը։ Դահլիճում ներկա միայն Հանրապետական և Օրինաց երկիր խմբակցության պատգամավորները ձեռքով կողմ արտահայտվեցին և 72 կողմ որոշումով ընդունվեց ներկայացված հարցերը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ