25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ինքնասպան եղած հնդիկ ուսանողի Աստղիկը դեռ հիվանդանոցում է

Ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի կողմից մարմնական վնասվածքներ ստացած Աստղիկ Ա.-ն դեռեւս ապաքինման փուլում է: Նա “Էրեբունի” բժշկակական կենտրոնում է: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին նրա հարազատները: Բժիշկների գնահատմամբ, Աստղիկի կյանքին վտանգ չի սպառնում. մի  քանի օրից տանը կլինի:  Ինչ վերաբերում է հարցաքննությանը, ապա, ըստ մեր աղբյուրների, Աստղիկ Ա.-ն նախնական ցուցմունք է տվել: “Քննչական գործողություններ իրականացվել են այնքանով, […]

Մոսկվայում շարունակվում են օտարերկրացիների զանգվածային ձերբակալությունները

Նախօրեին Մոսկվայի Լյուբլինո թաղամասում գտնվող “Մոսկվա” առեւտրի կենտրոնում անցկացված ստուգումներից հետո ձերբակալվել է հազար օտարերկրացի, տեղեկացնում է РИА «Новости»-ն: Հարկ է նշել, որ արդեն որերորդ օրն է` Մոսկվայում հատուկ միջոցառումներ են իրականացվում` անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար: Երեկ «Սադավոդ» շուկայից բերման է ենթարկվել 600 օտարերկրացի:  

Քանի օր կհանգստանանք Նոր տարուն

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր: Նույն որոշմամբ 2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ը, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվեցին 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը  և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:Ի դեպ, դեկտեմբերի […]

Ինչ են խոստացել Ռուսաստանում Տիգրան Սարգսյանին

Այսօր նախքան կառավարության հերթական նիստը սկսելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՌԴ կատարած իր այցին: Նա նշեց, որ երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին: Վարչապետը շեշտեց, որ աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են Ղազաղստանի, Բելառուսի, ՌԴ-ի […]

ԱԺ նախագահի բրազիլական օրակարգից

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետՆոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:   Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա […]

Թուրքիայում մեծ ուշադրություն են դարձնում վարչապետի այցին Ռուսաստան. էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ИТАР-ТАСС-ին ասել է, որ Թուրքիայում մեծ ուշադրություն են դարձնում Ռուսաստան կատարելիք իր երկօրյա այցին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի նախորդ նիստերին կարեւոր քայլեր են ձեռնարկվել։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կողմ է միջազգային ջանքերի ակտիվացմանը՝ սիրիական հակամարտությունը լուծելու համար։ Թուրքիան մեծ գին է վճարում […]

Յուրացումներ պետբյուջեից. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ թերթի տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող “Կենտրոն մաքրություն” ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը։ “Սա, կարելի է ասել, Խաչիկյան-3-ն է, Դատական կարգադրիչների գործից հետո։ Այս ընկերությունում եւս մեռյալ հոգիներ են պահել՝ մարդկանց են ձեւակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք։ Այս […]

Հրաժեշտ կուսության թեմային

՛՛Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը հանրահավաքի է պատրաստվում: Henaran.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ այս պահին իրազեկման երթեր են անցկացնում բուհ-երում, տարբեր համայնքներում: Հանրահավաքը կայանում է  նոյմեբերի 24-ին ժամը 17-00-ին Վարդան Մամիկոնյանի հրապարակում, և Երևանի քաղաքապետարանն արդեն արտոնել է այն: Զախարյանը համոզված է, որ հանրահավաքին բավական մասնակիցներ կլինեն:  Հարցին, թե որ քաղաքական ուժերն […]

17-ամյա երիտասարդի են սպանել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ երեկ Ջրվեժ թաղամասում, ժամը 15:30-ի սահմաններում, ծեծկռտուք է եղել երկու երիտասարդի միջեւ, որը ողբերգական ավարտ է ունեցել: Նրանցից մեկը դանակահարել է մյուսին, որը 17 տարեկան էր եւ նոր էր ավարտել դպրոցը: Վիրավոր տղային տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: “Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն միջադեպի մասնակիցների անունները ճշտել […]

Ոնց են Պուտինին փրկելու ցեխից ու այլ վտանգներից. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ պարզվում է` Գյումրու ստրատեգիական նշանակություն ունեցող “Շիրակ” օդանավակայան տանող ճանապարհը տեսքի են բերում միայն ռուս գահակալների՝ Գյումրի ժամանելուց։ “Գյումրեցիների հիշելով՝ այս ճանապարհը վերջին անգամ քիչ թե շատ վերանորոգվեց ճիշտ այն ժամանակ, երբ 2010 թվականի ամռանը իրենց հյուրընկալվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Ու թեև Մեդվեդեւը սեփական ուղղաթիռով վայրէջք կատարեց Գյումրու մարզադաշտում, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված