01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայհոյել ու հարձակվել են հիվանդի վրա.Henaran.am-ին արձագանքեցին /վիդեո/

Փղախտով հիվանդ Աշոտը` վերջին օրերին հնարավորություն չունի անգամ հանրակացարանից դուրս գալու` առողջական վիճակը թույլ չի տալիս: Անօգնական ու մենակ մնացած Աշոտը տանջվում է իր փոքրիկ սենյակում: Անիծում է մորը, որին երբեք չի տեսել…..դադարել է հավատալ Ամանորյա հրաշքին: Բանաստեղծություններ է գրում, արցունքը խառնած թանաքին` Աշոտը շարունակում է պայքարել ապրելու իր իրավունքի համար:

Օրեր առաջ Henaran.am-ի թղթակիցը հանդիպել էր նրան փողոցում և ներկայացրել նրա անմխիթար վիճակը:

Մեր խմբագրություն դիմած երիտասարդ կինը չցանկացավ ներկայանալ, խնդրեց միայն իրեն օգնել գտնելու` Աշոտին: Այսօր նա սնունդ և քաղցրավենիքներ տարավ փղախտով տառապող երիտասարդին: Հուզված էին թե անկողնուն գամված Աշոտը, թե “անանուն” բարերարը:

Մեզ հետ զրույցում Աշոտը պատմեց, որ վերջին շրջանում մուրացիկի իր կյանքը վերածվել է դժոխքի.”Երդվել էի, որ կփակեմ ոտքեր: Թող մարդիկ զզվանքով չնայեն իմ կողմը: Սակայն հիմա էլ հարձակվում են վրաս` չեն հավատում, որ հիվանդ եմ: Մեկը ինձ այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չեք պատկերացնի, գաղտնի նկարել եմ…..”:

Նրա լքված սենյակում հյուրեր գրեթե չեն լինում.”Մի իրավաբան կա երբեմն գալիսա, հարցնում` ոնց է լինելու աշխարհի բանը”:

Սենյակը ոչ մի ձևով չի ջեռուցվում.”6 հազար դեռ պարտք ունեմ, չգիտեմ, որ տաքանամ դրա տակից ոնց եմ դուրս գալու”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ