Բռնություն բժշկի նկատմամբ. նախարարությունը դատապարտում է

Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում ամենահումանիտար մասնագիտություն ունեցող մարդու նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերված վայրագության։ Նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին Սասունցի Դավիթ նրբ. 35 տուն հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ “Շտապբուժօգնություն” ՓԲԸ–ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Ի դեպ, Ս. Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է եւ բազմիցս դիմել է 1-03 ծառայությանը` թոք-սրտային անբավարարություն ախտորոշումով: […]