11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հաջողություն եմ մաղթում` նրա ասածները վերլուծելու տքնաջան գործում. Զուրաբյանը` Սահակյանին

”Ես ուղեղիս շատ ավելի լավ եմ վերաբերվում և չեմ ցանկանում այդ անձնավորության ռեգուստները վերլուծել”,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, թե ոչ իշխանական պատգամավորները չքվեարկեցին ՌԴ-ի հետ համաձայնագրերի դեմ, քանի որ վախենում են ՌԴ-ից:

”Եթե կան մարդիկ, որոնք համոզված են, որ բառակույտի մեջ ինչ-որ իմաստ կա, ես այդ մարդկանց հաջողություն եմ մաղթում` նրա ասածները վերլուծելու տքնաջան գործում: Թույլ տվեք այդ գործից ես ազատ լինեմ”:

Նման որակում Զուրաբյանը տվեց նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանին` նշելով, որ նա նույնպես նմանատիպ մեսիջներ է անում և այդ առումով նման է Սահակյանին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ