19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

“Հայաստան” տոնավաճառը` միջազգային փառատոնի պատվավոր երրորդ մրցանակակիր

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված <<Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ>> խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում <<Հայաստան>> տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, […]

Նախարարի առանձնացրած 3 գերակա ուղղությունները

2014 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ոլորտում երեկ գերակա ուղղություններ է առանձնացրել: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը ներկայացրեց այս ուղղություններւ: ՛՛Երեք գերակա ուղղություններ են նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում: Առաջինը՝ զբաղվածության նոր մոդելի ներդրումն է՛՛,-ասաց նա: Վերջինս հիշեցրեց, որ անցյալ տարի ԱԺ-ում ընդունվեց զբաղվածության մասին նոր օրենքը և […]

Անի Զախարյանը պահանջում է Ծառուկյանից

Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Ինչպես խոստացել էի, տոներից հետո հատուկ անդրադառնալու եմ ԲՀԿ բարեգործական միությանը և իր կազմավորումից մինչ այսօր երկրում տեղի ունեցող “Բարգավաճմանը”: Եթե չեմ սխալվում՝ արդեն գրեթե 8 տարի է՝ ԲՀԿ-ն մուտք է գործել քաղաքական ասպարեզ: Ցանկացած նորաստեղծ իրական քաղաքական ուժ, եթե մուտք է գործում […]

15 մեքենա իրար է բախվել

Վրաստանում` Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղում, այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել` իրար է բախվել 15 ավտոմեքենա, գրում է ИТАР-ТАСС-ը։ Նախնական տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի եւ մերկասառույցի պատճառով։ Վթարի հետեւանքով 2 հոգի լուրջ վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Քաղաքացիների ընդունելությունները սահմանված ժամանակացույցով շարունակվելու են

Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2013 թվականի ընթացքում հստակ ժամանակացույցով կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ: 2013 թվականի 12 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Վերջինների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել […]

Վարչապետի խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին էր

Կառավարության նիստում քննարկվել է ՛՛Գովազդի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը  փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Վարչապետ […]

Ինչու է Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի արագությունը ժամանակավորապես սահմանվել 40 կմ/ժ

Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ:Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական […]

Սարսափելի հրդեհի արդյունքում 8 հոգի է մահացել /վիդեո/

Խարկովում հրդեհ է բռնկվել ոսկերչական գործարանում, ինչի արդյունքում 8 հոգի մահացել է, եւս 7-ը տարբեր ստիճանի այրվածքներով եւ գազից թունավորմամբ հիվանդանոցում են հայտնվել: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառը անվտանգության կանոնների կոպիտ խախտումն է եղել: Հրդեհը բռնկվել է հինգհարկանի գործարանի չորրորդ հարկում: Փրկվելու համար մի քանիսը փորձել են պատուհանից իջնել, սակայն նրանցից երկուսն ընկել են ու մահացել: […]

Երկրպագուները հարձակվել են նախագահի վրա

Իսպանական Սանտանդերի ՛՛Ռասինգի՛՛ երկրպագուները անկարգություններ են հրահրել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի ՛՛Ալմերիայի՛՛ հետ հանդիպման ժամանակ: Երկրպագուները դժգոհել են նախագահ Անխել Լավինի գործունեությունից, ով չի վճարել ֆուտբոլիստների աշխատավարձը: ՛՛Ռասինգը՛՛ ֆուտբոլիստներին պարտք է 3 ամսվա աշխատավարձը: Նրանք՝ որպես դժգոհության նշան, հանդիպման 1-ին րոպեին ուղղակի կանգնել էին խաղադաշտում եւ չէին խաղում: Ավելացնենք նաեւ, որ Իսպանիայի Ֆուտբոլի […]

Նախարարները՝ Քոչարյանի հարցազրույցից

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նախարարներից հետաքրքրվեցին, թե ինչ են կարծում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին, որոնք ուղղված էին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Ուշագրավ է՝ նախարարները պատասխանեցին, որ տեղյակ չեն Քոչարյանին հարցազրույցից: ՛՛Տեղյակ չեմ՛՛,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նման պատասխան տվեց նաև Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Հիշեցնենք, որ Քոչարյանը նշել էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված