Սերժ Սարգսյանը մեկնել է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկացնում է նախագահի կայք-էջը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկացնում է նախագահի կայք-էջը:
”Ես լավատես մարդ եմ: Պետք է լավ տեսնենք Հայաստանի ապագան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, ի դեպ, անցնող տարում ունեցավ իր երրորդ զավակը, ինչի համար անչափ երջանիկ է: Հետաքրքրվեցինք, թե արդյոք հասարակ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ երրորդ երեխան ունենալ : Պատասխանը` տեսանյութում:
Ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, համաշխարհային ֆուտբոլի լավագույն վարպետներից մեկը՝ Ռոնալդինյոն, ով վերջին տարիներին հանդես էր գալիս ՛՛Ատլետիկո Մինեյրոյի՛՛ կազմում, վերադառնում է Եվրոպա: Բրազիլացի ֆուտբոլիստը 2,5 տարվա պայմանագիր է կնքել թուրքական ՛՛Բեշիքթաշի՛՛ հետ:Ըստ լրատվամիջոցների՝ Ռոնալդինյոն Թուրքիայում կաշխատի 10-15 միլիոն եվրո:Ավելի վաղ նշվում էր, որ ՛՛Բեշիքթաշը՛՛ բրազիլացու համար կվճարի 5 միլիոն եվրո:
Լապլանդիան Սանտա Կլաուսի հայրենիքն է։ Այստեղ Ամանորին կարելի է ականատես լինել հիասքանչ տեսարանի. սարերի լանջերից իջնում են ջահակիր դահուկորդները, ամենուր հրավառություն է եւ վառվող մոմերով եղեւնիներ։ Ժամը 12-ին մոտ եղջերուին հեծած գալիս է Սանտա Կլաուսը, բոլորին շնորհավորում ու նվերներ բաժանում։
Հունվարի 6-ին մեկնարկեց արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։ Նույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցութամբ։ Պերուի արտգործնախարարը ողջունեց 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և […]
Հանրապետության տարածքում` Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 08-12-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:
Մարդկային երեւակայության արդյունքում ամենահասարակ իրերից կարելի է արվեստի գործեր ստանալ: Այս տոնածառերն էլ կազմել են այնպիսի իրերից, որոնք լրիվ այլ բաների համար են նախատեսված: Այնուամենայնիվ, արդյունքը շատ լավն է եղել, տոնածառերն էլ օրիգինալ են:
Տոնական այս օրերին գունագեղ հանդերձանք են ստանում ոչ միայն եղեւնիները, այլ բոլոր ծառերը: Սակայն Henaran.am-ի արձանագրած կադրերում ծաղիկների թագուհի վարդենուն չէին զարդարել: Փոխարենը պճնվել էր հարեւանությամբ գտնվող եղեւնին: Իսկ վարդը, թեկուզ թառամած, բայց վստահ կանգնել էր ձմռան ցրտում… Լուսանկարները՝ առանց մեկնաբանության:
”Մտածում եմ` մեկ էլ տեսար երկրորդ կեսն էլ հայտնվեց, կարող է լինել այդպիսի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Ջուսը` ներկայացնելով ամանորյա իր ցանկությունները: Իսկ ինչպես է երգչուհին նշում ամանորը, ինչ կերակուր է սիրում ուտել: Մանրամասները` տեսանյութում:
Հունվարի 6-ի առավոտից տոնական տրամադրությունն էր իշխում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեցին և Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը,Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, […]
























