17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ին չկարողացան համոզել. ՛՛գազային՛՛ հանձնաժողովի ստեղծումը տապալվեց

Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց երկու օր շարունակ քննարկվող եւ բուռն ելույթների պատճառ հանդիսացած ՛՛2011թ. պետական պարտքի և գազի գների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով՛՛ ստեղծելու մասին նախագիծը: Նախագծի համաձայն՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր ՛՛գազային պայմանագրերը՛՛ : Քվեարկությունից առաջ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կոչ արեց հասկանալ սրա անհրաժեշտությունն ու կողմ քվեարկել:

Նույն կոչով հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ նշելով, թե ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի երկուսին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կոչ արեց՝ ՛՛մեզ խելք մի սովորեցրեք՛՛՝ հորդորելով դեմ քվեարկել, ինչը և արեցին կոալիցիոն գործընկերները: Առաջարկը մերժվեց 44 կողմ,  58 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ