Հայրիկի հետ՝ ապագայի համար.օրվա կադր
Հունվարի 18-ին Ազատության հրապարկում ընդդեմ կուտակային կենսաթոշակի հանրահավաքին մասնակցում էր նաեւ այս փոքրիկը՝ այսօր դեռ հոր ուսերին նստած: Նա իր ապագայի համար էր պայքարի ելել…
Հունվարի 18-ին Ազատության հրապարկում ընդդեմ կուտակային կենսաթոշակի հանրահավաքին մասնակցում էր նաեւ այս փոքրիկը՝ այսօր դեռ հոր ուսերին նստած: Նա իր ապագայի համար էր պայքարի ելել…
Լոնդոնի ՛՛Չելսիի՛՛ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա պահին գտնվում է հիվանդանոցում, ուր նրան վիրահատություն է սպասում: Sky Sports-ը նշում է, որ պորտուգալացի մասնագետը արմունկի խնդիրներ ունի: Ըստ աղբյուրի, Մոուրինյոյի արմունկը ջարդվել է եւ այդ պատճառով նրան վիրահատություն է սպասվում: Թե երբ մասնագետը կարող է վերադառնալ աշխատանքի, չի նշվում:
Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր երիտասարդ զինվորի ` կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հարազատներին եւ կարեւորում եմ քաղաքական գնահատական հնչեցնելը, քանզի այս ձեռագիրը մենք արդեն վաղուց ենք նկատել եւ բարձրաձայնել ՝ երբ դիվանագիտական հերթական հանդիպումները ադրբեջանցիները զուգակցում են պրովոկացիոն, սադրիչ գործողություններով ու գրոհներով, որը հերթական զոհերի պատճառ է դառնում: Նաեւ փա՛ռք ու պատիվ Հայոց […]
Ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի լրատվական բաժնի լրագրող Նատալյա Պիսնյան ոտքից վիրավորվել է Կիեւի կենտրոնում, որտեղ շարունակվում են ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները, գրում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ երեկվանից շարունակվող բախումների արդյունքում 100 ոստիկան է վիրավորվել, որոնցից 61-ը հոսպիտալացվել է: Ավելի վաղ նշվել էր նաեւ, որ այլ լրագրողներ եւս վնասվածքներ են ստացել` Известия թերթի […]
”Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը երեկ վերանայել է ”Օտարում” ֆիլմը, որտեղ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները պատմում են, թե ինչպես են աքսորվել իրենց տներից: ”Վերանայեցի` ինչպես տեղահանեցին այդ ժողովրդին, սպանեցին, դուրս քշեցին, էվակուացրին Հյուսիսային պողոտայի ժողովրդին, և զուգահեռ ցույց են տալիս Ռոբերտ Քոչարյանին, ով բացմանն ասում է` հաղթեցինք չէ՞, տեսնես ո՞ւմ է հաղթել, ի՞նչի հաշվին”,-այսօր լրագրողների […]
”Հունվարի 18-ի հանրահավաքից առաջ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը միաբերան հայտարարում էին, թե իրենք ոչ մի առնչություն չունեն հանրահավաքի կազմակերպման հետ։ Բայց երբ հետևում ես նրանց սպասարկող լրատվամիջոցներին, ակնհայտ է, որ յուրաքանչյուր ուժ փորձում է հանրահավաքային վերմակն իր վրա քաշել ու դափնիներն ինքը վայելել։ Ընդդիմադիր ուժերի միասնական լինելու հեռանկարը որքան անիրատեսական էր հանրահավաքից առաջ, նույնքան էլ՝ հետո։ […]
Մոսկվայում տեղի ռեստորաններից մեկում ձերբակալվել է “«գողական հավաքի” մոտ 50 մասնակից, գրում է Газета.Ru-ն: Ձերբակալվածների թվում է եղել “օրենքով գող” Կոնստանտին Վասիլեւը` Կոստյա Շրամ մականունով: Ըստ տեղեկությունների՝ ներկա է եղել նաեւ օրերս Բանգկոկից վերադարձած “օրենքով գող” Վլադիմիր Օզերսկին, ով հասցրել է լքել ռեստորանը՝ նախքան ոստիկանների ժամանումը։
Վերջին օրերին ադրբեջանցի հակերների հարձակմանն են ենթարկվում հայկական մի շարք կայքեր: Այսօր ևս հարձակում է եղել` ինչպես կայք էջերի , այնպես էլ լրատվական կայքերի վրա: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ նմանատիպ հարձակումներ լինում են ամեն տարի` հունվարի կեսերին.” Ադրբեջանցի հակերները բավականին երկար ժամանակ աշխատում են այդ հարձակումը իրականացնելու վրա, […]
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին`ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն
”Որևէ գործողություն անպատիժ չի մնա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն` անդրադառնալով երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերին: Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը չի կարողացել ներթափանցել խորքը, հակահարված է ստացել ու նահանջել են: ”Հակառակորդի դիվերսիոն խումբը փախուստի դիմելիս առաջնագծում է թողել քարտեզներ, զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ: Այլ հարց […]





























