13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Պաշտոնանկություններ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդի՛՛ իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել: Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչ­պես նաեւ փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների ՛՛ցուցակում՛՛: Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է ավելանան նաեւ փոխնախարարների հաստիքները: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Երվանդ Զախարյանը վատառողջ է

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը վատառողջ է: Սա է պատճառը, որ նա այսօր՝ հունվարի 17-ին չեկավ նախապես հայտարարված ասուլիսին: Համենայնդեպս, այսպես պատճառաբանվեց: Նրա փոխարեն անցնող տարին ամփոփեց եւ եկող տարվա գերակա խնդիրները ներկայացրեց  տեղակալ Արամ Մուսայանը: Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճի օրերին որոշ պաշտոնյաներ կառավարության նիստին չեն ներկայանում: […]

Ով է ծեծել Վարդան Ղուկասյանին. Իրատես de facto

Օրերս մամուլը գրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին, ինչը վերջինս Իրատես de facto-ի հետ զրույցում հերքեց: Այս առնչությամբ Գյումրու թերթի աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում: Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է: Հայտնի հեղինակություն Ասոյի հուղարկավորության օրը Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզի ոստիկանության բարձ­րաստիճան ղեկավարության միջև […]

Աշոտյանը առաջարկում է

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված և հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության և գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների և անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն: Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:  Խոսքը հնարավոր […]

Շինանյութի Սերոժի եգիպտական արկածները. Հրապարակ

Շինանյութի Սերոժը, ով հայտնի է Աշտարա­կի ճանապարհին կառուցած իր ՛՛էրմիտաժով՛՛, ամանորն այս տարի որոշել էր անց­կացնել Կարմիի ծովի ափին’ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում: Նա իր պատգամավոր փեսայի’ Կարեն Բոթոյանի, ընկերների ու ընկերների ընտանիքների հետ մոտ 90 հոգանոց մի մեծ դելեգացիայով ժամանել էր Եգիպտոս եւ հանգրվանել ՛՛Նովոտել՛՛ հյուրանոցային համալիրում: ՛՛Հրապարակի՛՛ աղբյուրը պատահաբար հայտնվել է այդ […]

ԼՂ հաջորդ նախագահը Քոչարյանի սրտով է. Հրապարակ

Իշխանական կուլիսներում արդեն իսկ որոշում կա, որ ԼՂ հաջորդ նախագահը կլինի այս օրերին Սերժ Սարգսյանի հետ Սեուլում գտնվող ԼՂ նախ­կին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն ի դեպ մշտապես եղել է Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կապող օղակը: Վերջին զարգացումներից հետո այդ ՛՛կամուր­ջը կպահպանվի՛՛, թե ոչ՝ մեր աղբյուրները դժ­վարացան ասել, սակայն Արկադի Ղուկասյանի ԼՂ նախագահ դառնալու հեռանկարը Ռոբերտ […]

Քոչարյանը ժողովրդի մուխը հանեց. Ժամանակ

Հյուսիսային պո­ղոտայի նախկին բնակիչները երեկ կրկին կառավարու­թյան շենքի մոտ էին եւ պահանջում էին տասը տարի առաջ կորցրած բնակարանների գումարները: Նախկին բնակիչները ՛՛Ժամա­նակին՛՛ ասացին, որ իիենց տները կորցրել են հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տա­րիներին, եւ հիմա Ռ. Քոչարյանն իրավունք չունի խոսելու, երբ ամ­բողջ Կենտրոնի ժողովրդի մուխը հանեց, բոլորի թեւից բռնեց, հա­նեց դուրս, էէլիտար շենքեր կա­ռուցեց, որտեղ […]

Երբ կթանկանա տրանսպորտը. Ժամանակ

Տրանսպորտի թանկացման հարցը քաղաքապետարանի օրակարգում է: ՛՛Ժամանակի՛՛ աղբյուրների փոխանցմամբ մայրաքաղաքային տրանս­պորտը չի թանկանա մինչեւ գարուն: Այժմ քաղաքապետարանում սպասում են դրսից հրավիրված ընկերության ու­սումնասիրության արդյունքներին՝         մայրաքաղաքային տրանսպորտի իրավիճակի վե­րաբերյալ: Նշենք, որ որոշ եր­թուղիներ սկսել են շատ վատ աշխատել, հատկապես’ երեկո­յան ժամերին, սակայն քաղաքապետարանը որեւէ քայլ չի ձեռնարկում իր կողմից հայտա­րարված մրցույթները շահած […]

Cancel ա եղել. Հայկական ժամանակ

Փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քա­ռօրյա նիստերի օրակար­գում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահու­թյուն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտց­նելու: Սույն որոշումն, ըստ էության, կայացված է: Այդ մասին երեկ ՛՛Հայկական ժամանակ՛՛-ի թղթակ­ցի հետ զրույցում հայտնել են ոչ իշխանական ուժե­րի ներկայացուցիչները: Վարչապետին ՛՛իմպիչմենտ՛՛ հայտնելու գործընթացը հետաձգվում է, եւ չի բացառվում’ անորոշ ժամանակով: Մանրամասները՝ թերթի […]

Կյանքի դժվարությունները մարդուն ավելի երջանիկ են դարձնում. բացահայտում

Բրիտանացի եւ իսպանացի գիտնականների համատեղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ծանր ցնցում են տարել, օրինակ, ամուսնալուծություն կամ սիրելի մարդու մահ, ավելի են ուրախանում մանրուքներից առօրյա կյանքում: Մասնագետները ուսումնասիրություններն անց են կացրել 14 986 հոգի շրջանակներում եւ պարզվել է, որ կյանքի դժվարություններն ու անհաջողություններն օգնում են մարդուն ավելի շատ հաճույքներ ու ուրախանալու առիթներ փնտրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված