18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տարկետո՞ւմ, թե՞ բանակ

“Բանակից տարկետումը սովորողների նկատամամբ չի առաջարկվում վերացնել, այլ պարզապես նման իրավունքը տալու է կառավարությունը”,-ասաց ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած “Զինապարտության մասին” օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին:

Ըստ նախագծի, պետական պատվերով, միջպետական եւ միւգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսհատատությունների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ եւ գրավի պայմանով: Գրավի չափը  ութուկես միլիոն դրամ է: 

Սա, ըստ Տ. Սահակյանի՝ նպատակ ունի փակելու սողանցքները: “Արտերկիր տարբեր կրթաթոշակային ծրագրերով սովորելու են գնում երիտասարդներ եւ չեն վերադառնում, խուսափում են բանակից”,-ասաց նա:

Այս պահին, գործող կարգի համաձայն, բանակից տարկետում են ստանում բոլոր նրանք, ովքեր հաղթում են բուհերի ընդունելության մրցույթներում:

Կան կարծիքներ, որ կառավարությունն այս օրենսդրական նախաձեռնությամբ լուծում է երկու խնդիր՝ համալրել բանակն ու ապահովվել լրացուցիչ ֆինանսական միջոցների մուտք:

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը չհամաձայնեց կառավարության ներկայացուցչի հետ:

“Կներեք, ձեր ինչ գործն ա ուրա գնում, ինչ է անում: Վերացրեք խտրականությունը: Տարկետումը վերացրեք: Դպրոցը ավարտվելուց հետո թող զորակոչվեն, խուսափում է, թող պատասխանատվության ենթարկվի”,-ասաց Բլեյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ