18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ծառուկյանը ոչնչացնում է. Ժողովուրդ

Թեեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով։  “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում։ Գնացել է որսի։ Թերեւս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին։ Մանրամասները թերթի ասյօրվա […]

Ինչ կտան տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանին. 168 ժամ

“Ուկրաինան Ռուսաստանից դեպի եվրոպական շուկա գազի արտահանման տրանզիտն է, և, բնական է, որ “Գազպրոմն” առաջին հերթին հայտնվեց հարվածի տակ։ Առաջիկա օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կշարունակվի։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են և լուրջ հետևանք կթողնեն ռուսական տնտեսության վրա”,– “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետհամալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական […]

Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցող ելույթ` Եվրախորհրդարանում

Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը, փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող և Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցող ելույթով հանդես է եկել Ավստրիան ներկայացնող պատգամավոր Էվալդ Շտադլերը: Ելույթում մասնավորապես ասվել է. “Այս ամիս Լեռնային Ղարաբաղի /Արցախի/ ժողովուրդը և աշխարհի հայերը նշում են Արցախի ազատագրական շարժման 26-րդ տարեդարձը։ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղը, […]

Չհայհոյել, չաղմկել, չղզղնել …

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսյանը Ֆեյսբուքի իր պատին գրել է.  “Այսօրվանից սկսվեց Մեծ Պահքի շրջանը, գուցե, ոմանք մտածում են, թե սա քաղաքականության հետ կապ չունի, իրավունք ունեն մտածել, քանի որ ցանկացած միտք ապրելու եւ գոյություն ունենալու իրավունք ունի, բայց իմ մտքերն այլ ընթացք ունեն…..: ՄԵԾ ՊԱՀՔԻ շրջանն առաջին հերթին ոչ թե ստամոքսի եւ […]

Ամուսնությունն ու սերը վնաս չեն

”Ես վստահ եմ, որ համեստ անձիս հետ կապված անձնական հարցերը չէ, որ առաջնայնորեն հուզում են մեր հանրությանը: Կարծում եմ` քաղաքացիների համար շատ ավելի կարևոր է` ինչ եմ ես անում իրենց իսկ կյանքում որևէ փոփոխություն իրականացնելու համար քաղաքական ու պետական գործունեությանս շրջանակներում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցի` ճիշտ են […]

Տարեց ամուսիններին բռնացրել են սեքսի ժամանակ. նրանք հետաքրքիր փոխհատուցում են ստացել

Տարեց ամուսինները նավով զբոսանքի ժամանակ սեքսով զբաղվելիս են եղել, երբ նկատել են, որ նավի մի քանի աշխատակից հետեւում են իրենց գործողություններին պատուհանից: Այս միջադեպն այնքան է բարկացրել ամուսիններին, որ նրանք զբոսանքից վերադառնալուց անմիջապես հետո որոշել են դիմել դատարան: Որպեսզի զույգը նման քայլի չդիմի, նավի ղեկավարությունը նրանց փոխհատուցում է առաջարկել. ամուսիններին հնարավորություն է տրվել անվճար շրջագայության […]

Կորսված շանս /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նկատեց` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատիվ է տվել ՀԱԿ առաջնորդին, խմեցրել եւ ասել, որ իրեն գովաբանի: Քաղաքագետի կարծիքով, Տեր-Պետրոսյանը Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատողներից մեկն է եղել: “Հիմա ինչպես է գովաբանում Քոչարյանի մտերիմին, մտածել է պետք, մտորեք”,-ասաց Շաքարյանցը:  Քաղաքագետը զարմանում է, որ խոսում են Ծառուկյան […]

Ռուսաստանի հետ խաղին ներկա կլինեն մեծ թվով հայեր

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում շարունակվում է տեղի հավաքականի եւ Հայաստանի ընտրանու ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը: SovSport-ը հայտնում է, որ տոմսերի գինը սկսվում է 350 ռուբլուց: ”Կուբան” մարզադաշտի աշխատակիցները հայտնել են, որ սպասվում է Հայաստանի հավաքականի մեծ թվով երկրպագուների ներկայություն: Մեր հայրենակիցների համար նախատեսված է մարզադաշտի հյուսիսային տրիբունան, որը տեղավորում է 3200 մարդ: Հանդիպումը կկայանա մարտի 5-ին:

ՀՀ Սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում

2014թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.3%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում: 2014թ. փետրվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ