06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ՊԵԿ-ի պարզաբանումը

Վերջին օրերին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը բազմաթիվ դիմումներ է ստանում տարբեր լրատվամիջոցներից` առաջարÏով եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը: Միաժամանակ, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՊԵԿ` առաջարկելով ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց: Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը տեղեկացնում է. […]

Պարտություններ չճանաչողը. ուղիղ մեկ տարի առաջ մահացավ “երկաթյա լեդին” /ֆոտոշարք/

Ուղիղ մեկ տարի առաջ` 2013թ. Ապրիլի 8-ին մահացավ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի կանանցից մեկը` Մարգարեթ Թեթչերը`երկրի նախկին վարչապետ, հասարակական գործիչ, ով ստացել էր “երկաթյա լեդի” մականունը: Թեթչերը ամենից երկարն է մնացել Բրիտանիայի վարչապետի պաշտոնում`11 տարի: Նա միշտ խիստ ու հավասարակշռված կերպով է երկրի համար կարեւոր որոշումներ ընդունել: Մարգարեթ Թեթչերը կյանքից հեռացավ 87 տարեկան հասակում:

ՄԻՊ-ը չի էլ տխրի /վիդեո/

”Իմ մասին հանրապետության նախագահը որպես սեփական կադր արտահայտվելու խնդիր չունի”,-այսօր ասուլիսում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե չի կարծում, որ ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օմբուդսմենի մասին հայտարարեց, որ իր վատագույն կադրն է, նույնը կանի նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանը: ՄԻ պաշտպանը շեշտեց, որ այն ժամանակ այս պաշտոնավորղին նշանակում էր հանրապետության նախագահը, իսկ […]

Հռոմի պապին “գրկախառնությունների հեծանիվ” են նվիրել /ֆոտո/

Աուտիզմի համաշխարհային օրը Հռոմի պապ Ֆրանցիսկը յուրօրինակ նվեր է ստացել, նրան նվիրել են “գրկախառնությունների հեծանիվ”: Այս յուրօրինակ տարնսպորտային միջոցը հավաքել են աուտիզմով տառապող 3 երիտասարդ` հատուկ Պապի համար, գրում է  Росбалт-ը: Հեծանիվը այնպես է հավաքած, որ այն քշողը կարող է պաշտպանել իր դիմաց նստածին: Այն հատկապես հարմար է հաշմանդամ երեխա ունեցողների համար:

Քաղաքապետարանը դե՞մ է տրանսպորտի թանկացմանը. փոխքաղաքապետը մանրամասնել է/վիդեո/

Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վահե Նիկոյանը պատասխանեց լրագրողների հարցերին և լրացուցիչ մեկնաբանեց  Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովի վերջին նիստը: Նախնական հաշվարկով ուղևավարձը պիտի տատանվեր 200-ից 250 դրամի սահմաններում :Արդյո՞ք սա հանձնաժողովի վերջնական որոշումն է: “Բնականաբար հանձնաժողովը վերջնական որոշում չունի: Հանձնաժողովի վերջին նիստի ներգրաված  խորհրդատուն ներկայացրել է ֆինանսական հաշիվները: Ուսումնասիրության արդյունքները վերաբերվում են ուղևորահոսքին: Ներգրաված են […]

Հերթական դիվերսիան ԼՂՀ սահմանում. հակառակորդը ունի 3 զոհ եւ 6 վիրավոր

    Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը:    Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` […]

”Այժմ կհանգստանամ եւ կպատրաստվեմ Ստավանգերի մրցաշարին”’.Արոնյան

Ինչպես հայտնել էինք, Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն է հռչակվել ”Բադեն-Բադեն” ակումբը, որի կազմում հանդես էին գալիս Հայաստանի հավաքականի երկու գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը։ Արոնյանը Chess24-ի հետ զրուցել է մրցաշարի մասին։ ”Ես ընդհանրապես ստիպված չէի խաղալ: Դա մշտապես իմ ընտրությունից էր կախված, եւ հիանալի էր, որ թիմը թույլատրել էր ինձ խաղալ, երբ ես ցանկանայի: […]

Ինչ է ցանկանում Նազենին Սոֆի Մխեյանին

Այսօր երգչուհի Սոֆի Մխեյանի ծննդյան օրն է: Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել  նրան Facebook-յան հանրագրում: ”Ժամանակն ու տարածությունը միայն ամրացնում են ընկերությունը, եթե այն իսկական է…Զրկանքներն ու դժվարությունները ՝ կոփում մարդուն… Ծանր կացությունը ”մերկացնում” ու բացահայտում նրա իրական էությունը… և երբ այդքանից հետո գիտակցում ես այդ մարդու անգին լինելն ու նրա կարևորությունն առհասարակ և ի մասնավորի՝ քո […]

Ինչ պահանջներ է դնելու Սերժ Սարգսյանը վարչապետի առաջ

Վարչապետի թեկնածուների մարաթոնյան մրցավազքը լրատվամիջոցներում շարունակում է, և որքան էլ նախորդ շաբաթվա վերջում շրջանառվող թեկնածուների ցուցակում ”ինքնաբացարկներ” են արձանագրվել և լրատվական դաշտում հավակնորդների հարցում որոշակի հստակեցում է նկատվում, այնուհանդերձ դժվար է ասել, թե նախագահը որոշում կայացնելիս, ի վերջո, ում կտա նախապատվությունը: Հասկանալու համար, թե ով է նախագահի թեկնածուն վարչապետի պաշտոնում, պետք է իրավիճակը դիտարկել նախագահի […]

Եվրոպացիները պետք է լսեն իրականությունը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ելույթ է ունեցել: ”Փորձել եմ երեք րոպեում ներկայացնել մեր հարևան Թուրքիայի դերակատարությունը այդ ամբողջ պատմության մեջ: Եվրոպացիները պետք է լսեն իրականությունը…..”,-ելույթը տեղադրելով համացանցում գրել է պատգամավորը: Ելույթը ստորև` Հարգելի գործընկերներ, Ձեզանից շատերը հավանաբար լսել են կցկտուր տեղեկություններ միջազգային հեռուստաալիքներով և օնլայն լրատվամիջոցներում, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ