08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Դիվերսիայի ժամանակ տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում /ֆոտո/

”Այսօր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ: Բժիշկները հավաստիացրեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նրա կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են”,-Facebook-յան իր էջում […]

“Ոսկե ծիրան”-ը, ծիրանօրհնենքն ու կարմիր գորգը /վիդեո/

Երեկ՝ հուլիսի 13-ին Երեւանում,  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ծիրանի օրհնությամբ մեկնարկեց  “Ոսկե ծիրան” 11-րդ միջազգային կինոփառատոնը:Այն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին: Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ Ծիրանօրհնեքը դարձել է հայկական սովորություն եւ աշխարհը սկսում է ճանաչել մեր թե՛ կրոնական, թե՛ ժողովրդական սովորությունները:   ““Ոսկե ծիրանը” միայն կինոփառատոն չէ, այլ` սեր, […]

Ջուր չի լինի

   “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով ՝ ս.թ. հուլիսի 14-ին ժամը 10.00-ից մինչեւ 18.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի  4, 5 եւ 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:         Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ […]

Հանդիպում ՀՀԿ Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ

Շարունակվում են ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքային հանդիպումները: Այս օրերին Շիրակի երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձոր քաղաքում են, որտեղ վերջիններս հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար կազմի հետ: Հուլիսի 12-ին մարզային ՀՀԿ-ականները հանդիպեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հետ: Աշխատանքային մթնոլորտում ներկայացվեցին մինչ օրս կատարված աշխատանքները եւ […]

Գերմանիայի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն/վիդեո/

Բրազիլիայի ”Մարականա” հանրահայտ մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2014 թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Մարզադաշտը տեղավորում է գրեթե 75 հազար մարդ: Կիսաեզրափակիչ հանդիպումներում գերմանացիները 7-1 hաշվով հաղթել էին Բրազիլիայի ընտրանուն, իսկ Արգենտինան գոլազուրկ ոչ ոքիից հետո 11 մետրանոց հարվածաշարում հաղթահարել է Հոլանդիայի արգելքը: Եզրափակիչ մրցավեճում հանդիպման հիմնական ժամանակն ընթացավ հավասար պայքարում, […]

ԱԱ-2014. Հոլանդիան ջախջախեց Բրազիլիային 3-րդ տեղի համար խաղում/վիդեո/

Բրազիլիայում կայացավ աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը մրցաշարն ընդունող երկրի և Հոլանդիայի միջև: Բրազիլացիները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին. այս անգամ 0-3 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Վան Պերսին, Բլինդը և Բեյնալդումը: Այսօր ` 23.00-ին կկայանա եզրափակիչ մրցավեճը Գերմանիայի և Արգենտինայի միջև:

Արթուր Սարկիսովը գոլի հեղինակ է դարձել ”Վոլգայի” կազմում/վիդեո/

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 2-րդ տուրում ”Շիննիկը” հյուրընկալել էր ”Վոլգային”: Հանդիպման 21-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հաղթական հաշիվը ”Վոլգային” պահել չի հաջողվել: 90-րդ րոպեին Գորբատենկոն խփել է պատասխան գոլը: 65-րդ րոպեին Սարկիսովին փոխարինվել է Արթուր Մինոսյանը:

Կիրակնամուտի աղոթք. երգը ձոնվեց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կամարներին /վիդեո, ֆոտո/

Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է Երեւանի թիվ 106 դպրոցի 6-րդ ա դասարանի “Նժդեհիկներ”-ին: Վերջերս նրանք ճանաչողական այցով Արցախում էին: Դասղեկ, պատմության ուսուցչուհի Մարինե Մադոյանը խմբում ընդգրկել էր նաեւ իր այն աշակերտներին, ովքեր արդեն ավարտել են դպրոցը:  Շուշիի  Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում դպրոցի շրջանավարտներ Անին եւ Հակոբը երգեցին առ Աստված, երգեցին Հայոց Հայրապետին նվիրված երգ: Նրանց ձայնակցեց եկեղեցու […]

Հայերը պեղել են ծովի գաղտնիքները. ծովային թանգարանի կարևորության մասին /վիդեո/

Հայերը  լեռնաբնակ ժողովուրդ են, սակայն ծովը ու ծովի անսահմանության մեջ հարատևորեն վետվետացող արժեքները միշտ հմայել ու գերել են հային: Հայերը ոչ միայն հմայվել, այլ նաև տիրել են ծովում ՝ տալով բազմաթիվ ծովակալներ և ստեղծելով ծովի մասին հարուստ պատմություն: Henaran.am-ի թղթակցի զրուցակիցը “Այաս” ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, “Կիլիկիա” առագաստանավի նավապետ  Կարեն Բալայանն է: Նավի ստեղծմանը զուգահեռ […]

ՀՀԿ-ական տատիկը ընդդեմ “ընդդիմության” /վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատիկը արդեն չի կարողանում միայն հայերենով պաշտպանել իր ասելիքը: Այս անգամ ևս օտար, անհասկանալի լեզվով տատիկը սկսեպ գովել իշխանություններին և արդեն հայերենով “սևացրեց” ընդդիմությանը: Սուսաննա տատիկի թիրախում հատկապես հայտնվել է Լևոն Տեր Պետրոսյանը:Նա այս անգամ վիճաբանության մեջ մտավ Գործադիր մարմնի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողների հետ և պահանջեց, որ նրանք հանգիստ թողնեն երկիրը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ